Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/532

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՍՊԻՏԱԿ ՁԻՆ

Շարմաղ բիբին մի սովորույթ ուներ, իրիկնապահին, երբ ժամհարը ծլնգացնում էր ժամի զանգերը, տան դուռը, եթե փակ լիներ, տնքտնքալով պիտի մոտենար, հաստ դուռը բանար և կամ թե թոռներից մեկն ու մեկին պիտի ասեր.

— Զանգերը տվին, Դուռը բաց արա...

Շարմաղ բիբու ասելով, իրիկնապահին ժամի զանգերի ծլնգոցի հետ աստծու օրհնությունը ներս է մտնում ու մնում սևացած օճորքի տակ: Եվ այդ սովորույթով էլ վերջանում էին Շարմաղ բիբու կրոնական զգացումները։ Ժամ չէր գնա` հազարից մի անգամ մեռելօրհնենքին թե տերտերի խաչը համբուրեր, այդ էր։ Ոչ աղոթք գիտեր, ոչ էլ ծանոթ էր եկեղեցական տոների ու ծեսերի հետ: Բայց և այնպես խոր ակնածանք ուներ, մանավանդ ծլնգացող զանգերի հանդեպ։

Այգ իրիկունն էլ։ Երբ Շարմաղ բիբին դուռը ետ քաշեց ու դռան մոտ մի քիչ կանգնեց, տնեցիք, որ սփռոցի չորս բոլոր նստած ընթրում էին, հանկարծ դադար տվին և աչքերր լայն բաց արին։ Նույնիսկ փոքրիկ Եփոն մնաց սառած, աչքը գդալից ծլծլացող ապուրին։

— Է-հե՜-հե՜յ, ժողովուրդ... թագավորի հրաման ա, ձիատերն էգուց ձիով քաղաք, բազար գնա... Չտանողը... է-հե՜-հեյ... թագավորի հրաման ա։

Եվ ձայնը թրթռաց, բարակեց, որովհետև գզիրը ուրիշ