Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/576

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

19-20 ինչպես հսկումի կանգնած առասպելական հրեշներ / հսկումի կանգնած առասպել հրեշներ (ԽՀ)

20-22 Հին քարանձավներից, ուր առաջ մարդն է ապրել, մթնով ելնում է գայլը, դունչը գյուղի կողմը դարձնում և երկա՜ր ոռնում / Մութին հին ու կիսով չափ ավերակ քարանձավներից, ուր առաջ մարդ է ապրել, ելնում է գայլը, դունչը գյուղի կողմը դարձնում, ոռնում որսի իջնելուց առաջ (ԽՀ)

23 Անհիշելի ժամանակներից / Անհիշելի ժամանակներից ի վեր (ԽՀ)

էջ 342

1-6 Նույն քարանձավում այժմ էլ ապրում է մի սերունդ, որի հին պապերն այդ քարանձավում իրենց մերկությունը ծածկում էին գազանի մորթով, մարդիկ, որոնց բրածո բազուկների հաստ ոսկորները այժմ երանության ու նախանձի ժպիտ են հարուցում մանրացած սերնդի աչքերում / Միևնույն քարանձավում հիմա էլ ապրում է սերունդը վաղուց անցած մարդկանց, որոնք իրենց մերկությունը գազանի մորթիով էին ծածկում և որոնց բրածո բազուկների հաստոցը այժմ երանության ու նախանձի ժպիտ է ծնեցնում մանրացած սերնդի աչքերում (ԽՀ)

8 Այնտեղ, ուր այժմ / Եվ այնտեղ ուր այժմ (ԽՀ)

10-12 և այն օրերի մասին, երբ Գյունեյի լանջերին խիտ անտառ էր, ձորում շամբուտներ, որտեղ վարազ էին որսում մելիքները / անտառի մասին այն օրերում, երբ Գյունեյ Թաղի տեղն անանց կաղնուտ էր, դիմացի սարերի վրա խիտ անտառ, որի խորքերում մելիքները վարազ էին որսում (ԽՀ)

13-15 Այժմ լերկ են լանջերը անտառի հետ անհետացել են ծառերի ստվերում բսնող խոտերը, կուրացել են աղբյուրները / լերկացել են սարերը ծառերի շվաքում բսնող խոտերն անհետացել են անտառի (ԽՀ)

18 Հյումբաթի ձորում ոչ կռիվ է եղել և ոչ կոտորած / Ոչ կռիվ է եղել և ոչ էլ կոտորած Հյումբաթի ձորում (ԽՀ)

19 Տարիների հետ պառավել է գյուղը / Պառավել է տարիների հետ (ԽՀ)

22 ոչ մի հորթ / և ոչ մի հորթ (ԽՀ)

31 գարնան արագ հալոցք / գարնանն արագ հալոցք (ԽՀ)

32և կփլվի խարխուլ պատը / պատը փլցնելու համար (ԽՀ)

33 Աղբյուրի կողքին հին ձիթհանքն է / Հին ձիթհանքն է աղբյուրի կողքին (ԽՀ)

էջ343

3 քարի տակ տրորել բոված կտավատը / քարի տակ մանրացրել բոված կտավատը (ԽՀ)

4-6 Հիմա էլ ժայռի գլխին մնում են Մելիք-Բախտամի ամարաթի բարձր պատերը, նրա բանտը, մելիքի ախոռները / Հիմա էլ մնում են Մելիք Բախտամի ամարաթի պատերը բարձր ժայռի գլխին, նրա բանտը, մելիքական ախոռները (ԽՀ)