Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տեսակետից: Այդ տարբերակները մինչև օրս մնում էին 1920-ական թվականների տարբեր հրատարակությունների էջերում և հետազոտողների տեսադաշտից դուրս էին մնացել:

Բակունցի երկերի ներկա քառահատորյակը ընղգրկելու է գրողի բոլոր պահպանված գեղարվեստական երկերը. գրականագիտական-պատմագիտական աշխատություններն ու հոդվածները, ինչպես նաև հրապարակախոսական, գյուղատնտեսական գործերի հիմնական մասը: Հրատարակվում են նաև պահպանված անտիպ նյութեր: Առաջին անգամն է, որ բակունցյան մի շարք երկերի հիմնական բնագրերի հետ ներկայացվում են նրանց տարբերակները, ինչպես և երկերից յուրաքանչյուրին տրվում են անհրաժեշտ ծանոթագրություններ ու մեկնաբանություններ: Բոյոր նյութերը տպագրվում են ըստ բնագրային աղբյուրների: Վերականգնված են նախկին հրատարակություններում կատարված մեծ ու փոքր կրճատումները, վերացված են տեղ գտած փոփոխություններն ու աղավաղումները: Հատորների մեջ նյութերը տեղաբաշխելիս նկատի են առնվել հեղինակի որոշ հակումները, մասնավորապես պահպանվեյ են նրա կազմած երեք պատմվածշաշար-ժողովածունևրի («Մթնաձոր», «Սև ցելերի սերմնացանը», «Անձրևը») ամբողջությունը: Դրա հետևանքով մասամբ խախտված է պատմվածքների դասավորման ժամանակագրությունը, օրինակ. 1910 — 1920-ական թթ. մի շարք ստեղծագործություններ, որոնք գրողը ղուրս է թողել հիշյալ շարքերից, տեղ են գտեյ ո՛չ թե աոաջին, այլ երկրորդ հատորում:

Եվ ասյսպես, հատորներն ընդգրկում են հետևյալ նյութերը.

Ա հատոր՝ «Մթնաձոր», «Սև ցելերի սերմնացանը», «Անձրևը» պատմվածքաշարերը:

Բ հատոր՝ պատմվածքներ, ակնարկներ, սցենարներ:

Գ հատոր՝ վեպեր, վիպակներ, «Հովնաթան Մարչ», «Կյորես», «Կարմրաքար», «Որղի Որոտման», «Խաչատուր Աբովյան» (վերջին երեքից պահպանված հատվածները):

Դ հատոր՝ Վարդան Այգեկցու «Աղվեսագրքի» թարգմանությունը, գրականագիտական, գրա-քննադատական, պատմագիտական, հրապարակախոսական և գյուղատնտեսական հոդվածներն ու ելույթները, նամակներ, գրություններ: