Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/609

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պահպանված է փոխառյալ-բարբառային որոշ բառերի հեղինակային ուղղագրությունը. ինչպես, օրինակ սովդաքյար-ը չի դարձված սովդաքար, պամիդոր-ը կամ մանտյորը թողնված են նույնությամբ և այլն։

Որտեղ հնարավոր է եղել, պահպանել ենք բարդ բառերի հեղինակային անջատ գրությունները (հարադրության ձևով), ինչպես՝ հատ ու կենտ, մեկն ու մեկին, օրն ի բուն, ցաք ու ցրիվ, հարց ու փորձ և այլն» Այսպիսի բառերի ուղղագրության միօրինակություն բնագրային աղբյուրներում չկա, այդ անմիօրինակությունը աշխատել ենք զգուշորեն հաղթահարել հիմնական բնագրերում, թեև որոշ չափով այն մնացել է։

«ՄԹՆԱՁՈՐ» ՇԱՐՔ

1927 թ. լույս տեսավ Ա. Բակունցի «Մթնաձոր» ժողովածուն, որ պարունակում էր 18 պատմվածք՝ մեծ մասամբ արդեն հրապարակված մամուլում։

Պահպանվել են պատմվածքների տպարանային բնագրերը, որոնցից շարվել է ժողովածուն1 Դրանցից 7-ը ձեոագիր են, մաքուր գրված հեղինակի կողմից, 8-ը մեքենագիր, իսկ 3-ը լրագրային կտրոններ (հեղինակի նշումներով)։ Պահպանվել է նաև ժողովածուի ցանկի (բովանդակության) տպարանային բնագիրը՝ նույնպես գրված հեղինակի ձեռքով: Պատմվածքների այդ բնագրերը գրված կամ մեքենագրված են ոչ միաժամանակ (տարբեր են պատմվածքներից յուրաքանչյուրը մեքենագրելու կամ գրելու համար օգտագործված թղթերն ու թանաքը, մեքենագրումները կատարված են տարբեր մեքենաներով)։

18 տպարանային բնագրերից ձեռագիր են հետևյալները. «Վանդունց Բադին», «Այու սարի լանջին}), «Մինա Բիբին», «Մթնաձորի «չարքը», «Խոնարհ աղջիկ», «Լառ-Մարգար», «Ալպիական մանուշակ»։

Մեքենագիր են՝ «Մթնաձոր», «Աքարում», «Ծիրանի տափ», «Միրհավ», «Հանավանք», «Օրանջիա», «Մրոց», «Սաբու» պատմվածքները։

Լրագրային կտրոններով են ներկայացված «Խաղլացավ», «Գյուլբահարի համար», «Զորբան» պատմվածքները։ Այդ կտրոնները հանված են համապատասխանաբար «Խորհրդային Հայաստան» օրաթերթի 1925 թ. 263-րդ, 284-րդ և Թիֆլիս «Մարտակոչ» լրագրի 1925 թ. 227-րդ համարներից:

8 մեքենագիր բնագրերից 6-ը («Աքարում», «Ծիրանի տափ», «Միրհավ», «Հանավանք», «Օրանջիա», «Մրոց») պատրաստված են միաժամանակ, որ հաստատվում է մեքենագրության և թղթի նույնությամբ (մեջտեղից ծալված սպիտակ, փայլուն, 22,5X36,5 չափի թղթեր, մի քանի դեպքում ծալվածքի տեղից կտրված, մյուս դեպքերում չկտրված)։ Մյուս 2 մեքենագիր բնագրերը («Մթնաձոր», «Սարու») թղթով և մեքենագրությամբ

______________

11 Այդ բնագրերը 1964 թ. հայտնաբերվել են Մաշտոցի անվան մատենադարանի դիվանատանը և այժմ պահվում են ԳԱԹ֊ում.