Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/642

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

յուրաքանչյուրի մեկ էջում բնագիրը մաքուր գրված է հեղինակի կողմից, սև թանաքով։ Թուղթը՝ սպիտակ, փայլուն («Ալպիական մանուշակը» պատմվածքի տպարանային բնագրի թղթից)։ Մեկ էջում՝ 38—39 տող, էջերի վերին ձախ անկյունում առանձին համարակալում (2֊րդ էջից սկսած) ձեռագրի թանաքով՝ 2—10, ապա էջերի վերին մասի կենտրոնում՝ ընդհանուր համարակալում մանուշակագույն թանաքով՝ 159—168։ Վերջում թվագրություն չկա։

Հայտնի չէ, թե «Լառ-Մարգարը» երբ է գրվել: Գիտենք միայն, որ պատմվածքի գլխավոր հերոսի (նախակերպարի) հետ Բակունցը ծանոթացել է այն ժամանակ, երբ աշխատելիս է եղել Երևանի սերմնաբուծարանում (1923 թ. աշնանից մինչև 1924 թվականի հոկտեմբերը): Պատմվածքում նկարագրված գլխավոր հերոսի արտաքինն ունեցող անձը՝ արևմտահայ վերաբնակիչ Մարգարը, այն ժամանակ աշխատելիս է եղել իբրև ջրբաշխ սերմնաբուծարանում կամ, ավելի հավանական է, մոտակա գյուղում։ Նա և Բակունցը բավական մտերմացած են եղել, և Մարգարը մանրամասն պատմել է գլխով անցածը։


Էջ 162. տող 1 (և հետո). Լառ (կամ լառի) — բարբառային բառ. ըստ Հ. Աճառյանի «Գավառական բառարանի»՝ «տեսակ մը խոշոր հավ, որ լավ կռվող կըլլա»: Այդպես կոչվում է նաև արագիլի մի տեսակը:

Էջ 171. տող 7 — 8. Կավալայի մոտերքն էին ապրում, վրանների տակ — Կավալա քաղաքը Հունաստանում է՝ Էգեյան ծովի հյուսիսային ափին, նրա շրջակայքում 1915—20 թթ. կոտորածներից հետո հայ գաղթականության մի զանգված էր հավաքվել:


ՍԱԲՈՒ

(էջ 173)

Բնագրային աղբյուրներ՝ ԽՀ 1926, 16 նոյ., № 264, ՏՄՕ, Մժ, Աժ:

Տպագրվում է ըստ Աժ-ի բնագրի: Կատարված են հետևյալ ուղղումները.

Էջ 177. տող 24—25. Ըստ ԱԺ-ի Գորգի թելի մնացած նախշերը — ուղղված է ըստ Աժ-ի՝ Գորգի թերի մնացած նախշերը...։ Էջ 177. տողեր 25 — 26. Ըստ ԱԺ-ի՝ Գույները տեղ֊տեղ վառ էին, ասես հրդեհում էին գույները — ուղղված է ըստ ՄԺ-ի՝ Գույները տեղ-տեղ վառ էին, ասես հրդեհվում էին գույները։


Առաջին անգամ հրապարակվել է 1926 թ. նոյեմբերի 16-ին, «Խորհրդային Հայաստան» օրաթերթում, ապա 1927 թ. «Մթնաձոր» ժողովածվում: Այնուհետև, ավելի արմատական վերամշակումից հետո, 1935 թ. տպագրվել է «Անձրևը» ժողովածուի մեջ: 1955 թ. լույս է տեսել Երկերի երևանյան հրատարակությունում և «Ամբողջական գործը» ժողովածուի (Բեյրութ) առաջին հատորում։ 1964 թ. մտել է հեղինակի երկերի 1-ին հատորի մեջ:

Տպարանային մեքենագիրը («Մթնաձոր» ժողովածու) բաղկացած է 9 նեղ, փոքրադիր (14,5×24,3 սմ) թերթերից, որոնց յուրաքանչյուրի մեկ էջում կա