Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/657

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՍԵՎ «ՀԱՑԸ»

(էջ 257)

Բնագրային աղբյուրներ՝ ՆՈՒ 1931, դիրք 1, UՑUԺ:

Տպագրվում է ըստ ՍՑՍԺ-ի բնագրի: Ուղղումներ.

էջ 262, տողեր 20—21. ըստ ՆՈւ-ու և ՍՑՍԺ-ի երեխաներն էին — ուղղված է՝ երեխաներն են։

էջ 281, տող 11. ըստ ՍՑՍԺ-ի շինանյութերի — ուղղված է ըստ ՆՈւ-ի տարբերակի՝ շինությունների։

Աոաջին անգամ հրապարակվել է 1931 թ. «Նոր ուղի» հանդեսում (գիրք 1), 1933 թ, վերամշակված տպագրվել է «Սև ցելերի սերմնացանը» ժողովածվում։ Այս տարբերակը 1955 թ. տեղ է գտել Երկերի երևանյան հրատարակության մեջ և «Ամբողջական գործը» բեյրության ժողովածուի Ա հատորում, 1964 թ.՝ երկերի առաջին հատորում։

Պատմվածքի առաջին տարբերակը տպագրվում է այս հատորի այլ խմբագրումներ բաժնում։

Գրվել է 1930 թվականին և պատկերում է այդ շրջանի երևանյան կյանքը։

էջ 266. տողեր 32 — 33, էջ 276, տողեր 13—16.

Նռան կլեպ պռոշդ,

նեյնիմ, ամա՜ն, ամա՜ն,..

Հատված ժողովրդական երգից, որի մի տարբերակը տեղ է գտել Մ. Աբեղյանի «ժողովրդական խաղիկներում», էջ 222, № 716:

ՍՊԻՏԱԿ ՁԻՆ

(էջ 285)

Բնագրային աղբյուրներ՝ ՍՁԺ, ՍՑՍԺ:

Տպագրվում է ըստ ՍՑՍԺ-ի բնագրի: Կատարված են հետևյալ ուղղումները.

էջ 290, տող 21—22. ըստ ՍՑՍԺ-ի՝ որ անսել էր մոր խոսքը-ուղղված է ըստ «Սպիտակ ձին» գրքույկի բնագրի՝ որ չէր լսել մոր խոսքին։

էջ 301, տող 4. ՍՑՍԺ-ի բնագրում՝ պիտի քցեին—ուղղված է՝ պիտի գցեին․

Էջ 303, տող 9. ՍՑՍԺ-ի բնագրում՝ քցեց—ուղղված է՝ գցեց։

Ուղղումների հիմք՝ ՍՁժ-ի բնագրում գցել բայի միայն գ-ով տպված լինելը:

Առաջին անգամ տպագրվել է 1929 թ. Մոսկվայում, «Սպիտակ ձին» խորագիրը կրող գրքույկի մեջ։ 1933 թ. հիմնովին վերամշակված տեղ է գտել «Սև ցելերի սերմնացանը» ժողովածվում։ Այնուհետև, 1938 թ. տպագրվել է հեղինակի «Պատմվածքներ» ժողովածուի (Փարիզ) մեջ, 1955-ին՝ Երկերի երևանյան միհատորյակում և «Ամբողջական գործը» բեյրության հրատարակության առաջին