Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/202

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ապակյա շղթաներին և ուլունքներից բարակ փոշի մաղեց ու տեսնելով, որ իր տեղը չի, դժգոհ դուրս թռավ նույն պատուհանից։

Աջ կողմը նստած ատենակալն աչքի տակով հետևեց իշամեղվին, տեսավ կանթեղն ու զարմացած նայեց խորը, հետաքնին հայացքով, կարծես կանթեղից դարձյալ հարցնում էր, թե ինչո՞ւ է կախված:

— Անդոնին էլ ապսպարեցի, թե կտանես կտաս, իմ կողմից էլ կասես, թե ես էլի առաջվանն եմ, իմ ջուրն ես, իմ արխովը գնա, աբուռդ հավաքի, արի... էլ պատասխան չստացա... Հա՛, հոգի ունեմ տալու, սուտը չեմ կարող ասի, Անդոնն ուրիշով ինձ ապսպրել էր, թե թող հույսը կտրի, հեռու ձեր երեսից, եթե ամոթ չլինի ասել, Բաքվա քաղաքում Մարիամը անառակի մինն է...

— Լեզո՜ւդ,— ճչաց և օձից խայթվածի նման ցնցվեց կինը, որ մինչ այդ արցունքները սրբել ու որդուն գրկած, աչքն առանց թարթելու նայում էր գետնին։ Քարտուղարը զայրացած նայեց նրան։

— Քաղաքացի Տոնական, չափավորեք ձեր խոսքերը,— հանդիմանեց նախագահը։

— Ես ներողություն, եթե օրենքին ընդունակ չի, չեմ ասի... Հա, դե ես էլ նամուս ունեմ, արհեստ ունեմ, օրվա հացի պակասությունը չեմ քաշում։ Շատ միտք արի, ընկերհարևանից խորհուրդ հարցրի։ Շնորհակալ եմ, Հոռոմսի հորքուրն էլ ասաց, թե մեղք ես, նրանից էլ քեզ հույս չկա, կարող ևս, գլխիդ ճարը տես։ Մեղքս ինչ պահեմ, տեսա, որ տունը առանց կնիկարմատի յոլա չի գնում։ Երեխես ուրիշի դռանը, ես էն ծարէի տակին, տաք կերակուրի կարոտ... գնացի, ամոթ չլինի ասել, վերին գյուզից մի որբևայրի բերի... է՜հ, լավ, վատ կառավարվում ենք։

— Իսկ նա երեխային ի՞նչպես էր նայում,— հարցրեց ատենակալը։

— Թակում էր,— տեղից կանչեց տղան։

— Քեզ խոսք չի հասնում, փոքրիկ,— միջամտեց նախագահը։

— Դե առանց էդ էլ չի լինի... Ինչքան չչինի խորթ մայր