Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/235

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Խմողի մա շտաբ ուրիշ է։

Սակայն վարպետը ոչ մի ուշադրություն չէր դարձնում այդ սրախոսություններին։ Գլուխը ղժժում էր երեկվա խմած օղուց։

Երբ զեկուցումն սկսվեց, խոսակցությունները դադարեցին, հանդիստ թողին Վարպետ Անդրեյին։

Եվ գլուխը դարձրեց դեպի ծաղրանկարը։ Նա աչքի պոչով Հր դիտում, որպեսզի կողքին նստողները չնկատեն, թև ինքը հետաքրքրվում է պատից կախած նկարով։

Հենց այդ րոպեին նրա ականջին հասավ մանարանի ցեխի վարիչի խոսքը, թե բոլորը հարվածային են հայտարարել իրանց, բացի վեց հոգուց... Նրանք չնչին տոկոս են կազմում...

Ծափահարություններից խառնվել էին նրա մտքերը։

Երբ զեկուցողը շարունակեց իր խոսքը, վարպետը էլի նույն միտքն էր անում. «Չնչին տոկոս են... Ես քսան տարվա վարպետ չնչին եմ, անպետք թելի կտոր»։ Նա մտքում մի քանի անգամ կրկնեց «չնչին» խոսքը. և ամեն անգամ կարծես այդ բառը նոր իմաստ էր ստանում։

— Էդպես են ասում, որ ես էլ հարբում եմ... Թե չէ ինչու պտի խմեմ,— արդարացրեց ինքն իրեն։

Սակայն մի ներքին ձայն հակառակը պնդեց և գնալով, այդ ներքին ձայնը հաղթեց։ Նա մտաբերեց իր բոլոր ընկերներին։ Ահա նրանց մի մասը բեմ է բարձրանում։ Նրանք աշխատանքի հերոսներ են, այսօր պիտի պարգևատրեն նրանց։

Ահա Ջանոն, ալեխառն, ինչպես ինքը։ Ամիսներ շարունակ դազգյահի վրա կռացած դիտում ,էր, ուսումնասիրում․ կարծես առաջին անգամն էր տեսնում դազգյահը։ Ցեխում լուր էին տարածել, որ Զանոն նոր մաշին է հնարում. առաջինը դարձյալ ինքը ծիծաղեց։

— Քեզանից ինջիներ չի դուրս գա... Արի, արի գնանք,— և ցուցամատը խփեց կոկորդին,— մենք հե՜չ, մեր բանը պրծել է...

Իսկ Զանոն լուռ նայեց, ապա գլուխը քարշ արեց։

Այդ հայացքի մեջ և' հանդիմանություն կար, և՛ զայրույթ։