Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/261

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վոր պատրուլները հետ ու առաջ էին գնում, Իսկ սյուներից ճոճվում էին դիակները...

Առջին սյունից կախված էր մի կին, վիզը ձգած, կապտած, լեզուն կախ։ Ու նա սարսափած հետ դարձավ, չկարողացավ կամուրջով անցնել։ Երկու հոգի տանում էին փայտյա սանդուղքը...

Ու նա գնում էր, դնում էր դեպի գործարանը, և հիմար մի հարց բուրավի նման ծակում էր նրա միտքը. «Մի՞թե այդքան սոսկալի ու մեծ լեզու ուներ այն կինը, որի ցրված մազերը պղնձի պես կարմիր էին․․․»։

2

...Հրապարակի ամենաբարձր տան պատշգամբից կախված հսկայական քարտեզի առաջ խռնվել էր ծով բազմություն: Կային ծեր ու երիտասարդ բանվորներ, արհեստավորներ, դռնապաններ։ Տեղ-տեղ երևում էին շալով փաթաթված կանանց գլուխներ։

Քարտեզի հաստ քաթանի վրա սև շրջաններով նշանակված էին քաղաքները, քառակուսիներով՝ գործարանային ավանները, շախտերը, ավելի փոքր կետերով՝ գյուղերը։

Հարավային ռազմաճակատի քարտեզն էր, ու նրա լայնքով, ներքևի մասում, ձգվում էր սև, օձանման գիծը։ Սպիտակների դիրքերն էին, որոնց դեմ առ դեմ դարձյալ ամբողջ ճակատով ձգվում էր կարմիր ժապավենը, մի տեղ ուղիղ գծով, մի տեղ կոր, քաղաքի մոտ' օղակաձև։

Գծերը դողդողում էին, շարժվում, փոխվում' մեկ ձըգվում, երկարում, մեկ գոգաձև դիրք ստանում, մեկ հետ քաշվում, թողնելով քաղաքներ, գյուղեր ու ավաններ։

Իբրև ձգված լարեր գծերը դողում էին։ Այդ հասարակ քարտեզ չէր, այլ արյունահեղ ռազմաբեմի կենդանի պատկերը, որ յուրաքանչյուր ժամ փոխվում էր, համաձայն շտաբի զուսպ և համառոտ հեռախոսագրերի։ Կարծես արյունով լի երակներ էին, ուռչում էին հուզմունքից, դողդողում ու նորից հանդարտում։ Դողացող այդ երակների միջով վազում էր բազմահազար մարդկանց արյունը։