Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/331

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԳԱՎԱՌԱԿԱՆ ՆԱՄԱԿԱՆԻ(Գ)

                            1



 Բանակումբի դահլիճում նստելու տեղ չկա։ Խորհուրդների համագումարն է։ Եկել են հեռու գյուղերից, քերծի գլխին թառած արծիվի բներից, ծմակների խորքում ընկած շեներից։ Եկել են՝ որը ոտով, որը ձիով։ Եկել են գործի, պակաս պռատի մասին խոսելու, թե ոնց անենք, որ ավելի լավ լինի։
Դահլիճն անզարդ է, պետք էլ չի, որ սիրուն լինի։ Անելիք շատ կա, մարդու աչքին էլ չի ընկնում, թե ինչու զարդարված չի։ 
Բեմի վրա տեղավորվել է նախագահությունը։ Մակիչ ամին էլ է այնտեղ, գլխով հազար անցք անցած Մակիշ ամին: Լուռ լսում է գործկոմի զեկուցումը մի տարվա աշխատանքի մասին։ Լսում է գլուխը կախ, ուշադիր, ասես լարել է ուղեղն իր՝ հետևելու զեկուցման, արդյո՞ք ամեն ինչ ասաց, պակաս բան չմնա՞ց։ 
Զեկուցումը վերջացավ։ Խոսում են իրար ետևից կարճ ու նաղդի մասին, ինչ որ հնարավոր է. խոսում են ազատ, իրենց մայրենի լեզվով (տեղական բարբառով)։ Մի գյուղում կոոպերատիվ չկա, մի տեղ «փոնթի» (ֆոնդ) հողը քիչ է դպրոցի շենքն է թերատ մնացել։ 
Ուշադիր լսում է Մակիչ ամին, ասես հետևում է, թե մեկն ու մեկը կասի՞ այն, ինչ ինքն է մտածում։ Չէ՚, պետք է խոսի։ 
Ու դեռ միտքը չպարզած, ներողություն է խնդրում, որ իր կորեկի պատմությունն է անելու։ Փութ ու կես կորեկ է ցա-