Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/346

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեջ լեցրեց ապուրից, տվավ երեխաներին, մի կտոր էլ գարու բոքոն։ Փոքրիկը, որ մռմռում էր քթի տակ, ի՛նչ ախորժով էր ուտում տաք ապուրն ու գարու բոքոնը, ծպացնում շրթունքով ու գդտլից ծլծլացնում կիսաբաց կրծքին, մերկ ոտքերին։ — Էհ ո՞նց ես, Սեյիդ ամի, — հարցնում է Աբոն։ Սեյիդն աստծուն փառք է տալիս, գոհ է ապրուստից է։ Մի բանից էր դժգոհում. որ ուժը պակասում է, ծերությունը հաղթել էր։ խոսում էր դանդաղ, ծոր տալով, կարծես աղոթք էր անում։ Ժողովուրդն իրեն լավ է նայում, գյուղի գործերից շատերն իր ձեռքով են անցնում: Մանկամարդ կինը սամավարը բերեց, բաժակները շարեց և էլի քաշվեց անկյուն: Թեյ եմ առաջարկում Սեյիդին։ Իրենք շաքար չունեն շատ վաղուց է, ինչ բերանը շաքար չի դրել։ Հրաժարվում էլ։ — Դուք անուշ արեք: Աբոն ինձ կամացուկ ասում է, որ Սեյիդը շատ մոլեռանդ է, «հարամ» մարդու շաքար կամ հաց չի գործածի։Նոոից առաջարկեցի։ Ես էլ, ընկերս էլ, Աբոն էլ, կարծես խոսք մեկ էինք արել, որ Սեյիդին չայ տանք։ Վերջում համաձայնվեց, առավ իմ բաժակը, տվավ կնոջը և կարդացրեց, որ... 14 անգամ լվա։ Հետո խմեց։ Չոքել էր գետնին ուղտի պես, բաժակը բռնել էր ձեռքին, ոնց որ քահանան սկիհն է բռնում, մի կում էր անում, տնքում, լեզվով շաքարը բերանում խաղացնում ու մեկ֊մեկ էլ աղատ ձեռքով միրուքը սղալում։ Բաժակը լվալուց հետո «հարամն» այնպես էր հալալվել, որ Սեյիդը թեյից ետ կենալու միտք չուներ։ Բաժակներն իրար ետևից դատարկում էր, առանց տեղից շարժվելու։ Ասես մտքում դրել էր սամավարը դատարկել։

 -Էն ո՞նց ես ասում, Սեյիդ, թե աստված հեռու պահի

մին... էն ոնց է, մի ասա, Սեյիդ ամի,— դիմեց Աբոն նրան ու ծածուկ էլ մեզ աչքով արավ։ Եվ առանձին պատկառանքով ու վեհությամբ (երեի այդպիսի դեմք ուներ Մովսեսը Սինայի պատգամները բերելու