Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/377

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րըս էլ մոմ անեմ, նրա առաջ վառեմ, էլի ոխը սրտում պիտի պահի:

Քիչ հետո էլ խոզատերն է գալիս, խառնվում է մեր զրույցին և թոնթորում, թե նա ինչպես է խոզերը թողել, գանգատի եկել:
- Կոնգարեսը որ որոշում ա դրել, ուրեմն որ բատրակը լավ աշխատի, ես էլ նրան հաց տամ, լավ փող տամ:
Լսել է «կոնգարեսի» մասին, տեղյակ է, իր շահին աչքաբաց: Խոսելիս մեջքին է ընկնում, փորը ցցում, նայում կողքին կանգնած հարևաններին, ասածին հավանություն ստանալու հուսով: Եվ խոսելիս թափահարում է իրեն, զրնդում է արծաթ գոտին:
- Կառավարության հարկ տալի՞ս եմ, - հարցնում է և ինքն էլ իսկույն պատասխանում, - տալիս եմ: Դե ինձ հրաման տուր հարստանամ, ինչքան ուզում ես տուրք տամ...
Բայց վերջում համաձայնվում էբատրակին ձմեռը լիկկայան ուղղարկել: Հեռանալուց հետո գզիրն է կամացուկ ասում նրա մասին.
- Էս տարի տուրքը պակաս ա, մեծ- մեծ խոսում ա... Մի տեսնեիր հերու ոնց էր խղճացել, համ էլ կատարը կեծ էր...
- Դե հիմիկուց դեն էլ էդ ա, անտեր գինին խմում են, կատարին կեծացնում, դատաստանի քաղցրացնում, - ավելացնում է մի ուրիշը, շաշված մոլորված աչքերով:
Նրա «դատաստանն» էլ դառը չէր:
Գրասենյակը՝ խոնավ, մութ, հողե հատակ, մի քանի գերաններ պատի տակ շարած: Սեղանի վրած ընկած և խունացած թերթերով չափաբերական մատյանը հին, կազմը  մաշած, տեղ - տեղ բորբոսնած:
Խոտում, ուր սևենի խաղողը փաթաթվում է բարձր ծառերին, ուր հնձաններում սևենի խաղողից քաղցրահամ գինին են ստանում և խմում փթերով, հողի մեծ գավաթններով, ուր «առաջներում մեծամեծ չինովնիկները գալիս էին, լակում»: Խոտում՝ առաջներում մի տեր Անդրիաս է եղել, որ մեռել է, հիշողություն թողել չափաբերական մատյանը կիսամաշ, թունդ հարբողի համբավ և խարխուլ եկեղեցի, որի դուռը փակ է մնացել նրա մահից հետո: Հիմա մի ինվալիդ տղա կա, որ եր-