Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/382

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Մահ բաժանողի կոները կոտրի, բա ինձ թողաց, նրան տարա՞վ,...


էշը, դատարկ կողովները մեջքին, իջնում էր վայրէջքով:

Պառավը,— բոբիկ, ոտքի կաշին ճաքձքած, կոշտացած,— տնքալով էշն էր քշում և շարունակում թոնթորալ ինքն իրեն։ Նա իր Վանու գերեզմանի տեղն էլ չգիտեր, չէր տեսել ոււ միշտ միտք էր անում, թե ինչու է ապրում դեռ:


                     • • •


Գյուղամիջում, կալի քարերին, նստոտել են գյուղացիք: Խոսակցությունը դադարում է, երբ մոտենում եմ նրանց։ Մեկը նրանցից մոտենում է, ձեռք տալիս։ Նախագահն է: — Գնանք, մի քիչ հանգստացի,— ասում է, ուղեկցում դեպի տուն։


Ծխից սևացած պատերի վրա գույնզգույն պլակատներ,

լրագրի պատկերազարդ հավելվածներ, անկյունում սեղանն է, վրան մատյաններ, գրքեր։ — Կանցելար չունենք, մեր տանն եմ պահում դավթարները,— ասում է և պատուհանից ձեն տալիս գզիրին, որ իմաց տա, թե ժողով է լինելու։ Հարցնում եմ գյուղից։


— Գյուղ ա էլի, կառավարում ենք... Մի քիչ դժվար ա,

շտրաֆի իրավունք չկա, դե թակել չի կարելի, մի քիչ դժվար ա...


Եթե մեկը մյուսից մի խուրձ է գողանում կամ արտն է

անարդար վարում, տուժողը գանգատվում է, և խորհուրդը եթե չի կարողանում տուժողին բավարարել, ելքի միակ ճանապարհը դեպի ժոզդատարան է տանում։ Իսկ այդ կապված է ծախքի հետ, գնալու գալու հետ:

Զրույցի վրա ներս է մտնում մի երեխա, քիթ մռութը

մրոտ, փափախի փոստը ծակ։

— Անգրի դայի, մեր չալ հավը էն ա Շաբանենց գոմում

դուսաղ. տալիս չեն... — Լավ, Մաթին (գզիրը կո գա, կուղարկեմ։— Երեխան հեռանում է, իսկ նախագահը ու տրեխների քանդած թելն էր կապում, դարձավ ինձ, թե՝