ՇԱԹՐԻՋ
Սյուսանի սարերը, Թարկուշատի տափարակին հասնելուց առաջ, խառնվել են իրար, խոր անդունդներ դոյացրել. ուղղաձիգ ժայռեր' պղնձագույն՝ քարով, տ,եղ-տեղ բարձրացել, որպես սրածայր գագաթներ, տրենց վրա ամպերը նստում են, գագաթները թաղում թանձր մառախուղի մեջ։ Անտառապատ են սարերը, և որովհետև նեղլիկ կածաններով շատ քիչ են անցուդարձ անում, անտառները մնացել են կուսական, ձյոճնն ու քամին տեղ֊տեղ արմատախիլ են արել 10 փչակով կաղնիները, ձգել ժայռից ժայռ։ Սյուսանի անտառներում վայրի վարաղներ կան, պախրա ու սևամորթ արջ։ Ընկած գերանների Վրայով ժայռից ժայռ անցնում են արջերը, որպես լարախաղը պարանով, և բրդոտ թաթը մեկնում ժայռի ճեղքում բուն դրա,ծ վայրի մեղվին։ Շոգ գրերին անմատչելի բարձունքից ծորում է մեղրը, պսպղին տալիս արևի տակ, որպես ոսկու հալոցք, փայտահատը բերանբաց նայում է մեղրի փայլին և լսում, թե ինչպես են բզզում մեղուները պղնձագույն ժայռերի վրա։ Ռիերը փնչոցով բարձրանում են կածանն ի վեր։ Թվում է, 20 թե սմբակներ չեն, այլ մ աղիքներ, որոնցով ձիերն ամուր քրտնում են կածանի .սրածայր քարերից և մագլցում։ Թփևրն ու ծառերը խաոնվել են իրար, պիտի կռացած բարձրանալ, ձիու բաշից բռնած, ձիուց թռնելուն միշտ պատրաստ, եթե սմբակը սայթաքի։ Ծառերի սաղարթը խիտ է, մճճվել են ճղներն իրար, և °րը ցերեկով մութ Հ թվում սՀնտառում։ Գիտես, որ հե։ալներում կա արևոտ մի աշխարհ և լայն ճանապարհ, և երբ փա- 396