Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/407

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


բիտ, ավազի վրա գծում էիք կորած քաղաքներ, գովում Բա- սենը, Ալաշկետրը, որտեղ երբեք դուք չեք եղել։ Մեր մանկա- կան հոգիներում ձեր բառերը տղայական երազներ էին ծնում, և մեր ձեռքին բռնած կերոնները մեզ զենք ու նիզակ էին թվում ։ Ահա ծառուղին... «վեհափառը օրհնում է հայ կամավոր- ներին»։ Դուք լալիս էիք, իսկ մենք ուրախ էինք, որ այդ օրը դաս չպիտի սերտեինք, դուք մեզ չպիտի պատմեիք, որ (Մեծն Բրիտանիան հարուստ է պողպատով ու քարածուխով, երկ- րորդ ժամին մի ուրիշը չպիտի ասեր Բրքիշո կաթուղիկոսի վարքը։ Դուք շատ անգամ եք պատմել, որ Անգլիայում պողպատ ու քարածուխ շատ կա, և երբեք չեք պատմել նրանց մասին, որոնք հալում են երկաթ, զոդում պողպատ։ Եվ ինչքան հեռու է ձեր պաստմածը մեր օրերի անց ու դարձից, մեր գալիքից։ Հրճվանքից լալիս էիք և չէիք նկատում, թե ինչպես վա- ռած կերոնները թեք էինք պահել, որ մոմը չկաթի մեր շորե- րին։ Այդ օրը մշեցի Աբրոն էլ էր բացակա, և մենք իրիկվա դեմ անտառում գիժ մոզիներ էինք։ Վանքի մոտ մարմար գերեզմանաքարեր կան։ Գաղթական երկու բիձա քիսաներից ղույլասար թութուն հանեցին, թու- թունից մի քիչ թափվեց մարմարի վրա, և երբ բիձան ճաքճքած մատերով հավաքեց թութունը, նրա աչքին չընկավ քարի գի- րը՝ «Նվագող վշտից հայրենյաց»։ Ես ձեզ պատահմամբ տեսա։ Նստել էիք կամարի շվա- քում, նայում էիք առվի ջրին։ Անշարժ էիք ձուլածի պես։ Ասես տարիներ առաջ նստել եք այդ կամարի տակ ու գիշեր ցերեկ նայում եք առվի ջրին։ Պառավ ձկնորսն էլ այդպես նստում է գետի եզրին, ժա- մերով աչքերը չռում, հառում մի կետի։ Եթե ձեզ այդպես նկա- րեին, իրավունք կունենային նկարի տակ գրելու «Հոգու խա- ղաղ խանգարում»։ Դուք ինձ իսկույն չճանաչեցիք, բայց երբ հայտնեցի ազգս, «հիշում եմ» ասացիք, ժպտացիք։ Ձեր բերանի խոռոչում ևս ոչ մի ատամ չտեսա։ Երևի դրանից էր, որ խոսելիս դուք բառերն ասես լնդերքի տակ ծամում էիք, լեզվով հրում։ 407