Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/204

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և քահանան պատրաստվեց հիշեցնելու այդ դեպքը, երր Մուքելի տղան շարունակեց իր պատմությունը։

- Իսկանդարովը, Աբգարովները, Գևորգ բեյի տղերքը, դաստա կապած, ոսկին մեծ պատնոցի վրա դարսած եկան նաչալնիկի դռանը կանգնեցին... Նաչալնիկը դուրս եկավ, ռուսերեն խոսեց, էնքան չհասկացա։ Համա ամեն խոսքին ուռա էին կանչում։ Հետո պատնոցը ներս տարան...

- Ուրեմն նվիրատվություն ենք անում զորքի հարկավորության մասին,- մեկնաբանեց Տեր Նորընծան, որը մեծ 10 հիացմունքով էր լսում «Միքայելի որդու» պատմածը քաղաքի ոգևորության և եռ ու զեռի մասին։

- Այ հայությու՜ն,- ոգևորված բացականչեց դարբինը։

- Մի պատնոց կտան, փոդրաթից տասը դուրս կբերեն,- կծու շեշտով հարեց Ավան ամին։

- Մինչի դուրս գալուս սհաթն էլ քաղաքն ուրախությունից զրնգում էր,- եզրափակեց Մուքելի տղան։

- Շաշվել են, ինչ է... Մարդ էլ կռվի համար ուրախանա՞.․․ Խելքս բան չի կտրում։

Ավան ամին դեռ խոսքը չէր ավարտել, երբ մի ձիավոր 20 ձին թափին քշած, անցավ փողոցն ու ծովեց դեպի «պամոշնիկի օթախը»։

- Զրիկա գզիրն էր,- հայտարարեց Շինականը։

- Վեր եկ գնանք Անտոնի մոտ,- ասաց Շուղանց Իսոն,- բալքի թազա հրաման կա...- և համարյա բոլորը տեղներից վեր կացան։

- Տեսնես մեր մադյանի առաջը խոտ քցող եղա՞վ, թե չէ,- ասաց Չանեն ծուռ Ուհանը, մթնումը մահակը տափտափելով։

- Է, ինչի վրա ես միտք անում,- պատասխանեց Շինականը։

30 - Քուռակամեր է ախր...

...Խարույկի վրա կախած կաթսայի մեջ քլթքլթում էր ջուրը, թշշալով ընկնում կրակի վրա։ Ընթրիքի համար վաղահաս կարտոֆիլ էին եփում։ Խարույկի մոտ, գետնին խրած փոքրիկ զնդանի վրա ջաղացպանը մուրճով ծեծում էր գերանդու ծռած բերանը։ Սիմոնը, որ նոր էր վերադարձել Կաղնուտի ձորից, դանակով քերում էր կացնի կոթին հենած կաշվի ձողը։