Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խանութում ոչ ոք չկար։ Ամեն մի թաշկինակ կապելուց նա հրճվում էր, ինչպես մայրը, որ քնած երեխայի գլխավերևն ընծա է դնում։ Մկրտումը մի վայրկյան մտածեց, ապա ետ դրեց կապած թաշկինակները, սկսեց բաց անել։ Մրգեղենն իրար էր խառնվել։ Ու նա ձեռքը մեկնեց, դարակից վերցրեց մի կապ ծխախոտ, սկսեց մեկ-մեկ դարսել կապոցների մեջ։ Մեկ էլ հավաքեց ծխախոտը, բարձրացավ վերևից ավելի աժանը և հասարակը վերցնելու։

Պատերազմի լուրը նրա վրա ևս շշմեցուցիչ տպավորություն 10 էր արել։ Բայց այդ տևել էր միայն մի վայրկյան, ինչպես թեթև գլխապտույտ։ Ու շատ հասարակ դասավորել էր այն բոլորը, որ բերելու էր պատերազմը գյուղի և իրենց տան համար։ Պամոշնիկ Անտոնին նա սառնասրտությամբ պատասխանել էր․

- Սա պետք է լիներ... Անկարելի էր... էս տրաքոցին վաղուց էին սպասում...- Զորակոչի։ ենթարկվածների ցուցակում միայն Գըդըլ Պուղու անունն էր, որ դժդոհություն առաջացրեց նրա դեմքի վրա։

20 - Բա պիլնի՞ն,- մտածեց նա։- Ու մինչև Անտոնը մյուսների անունները կթվարկեր, Մկրտումն իր անելիքը որոշեց։

Փողոցներում անցուդարձն սկսվեց։ Գրաստներին ուտելիք ու գործիքներ բարձած մի քանի հոգի գնացին աշխատանքի։ Ինչքան էլ դաժան ու հանկարծակի էր պատերազմը, բայց և այնպես հարկավոր էր խոտը հարել, հարածը կիտուկներ անել, այգին ջրել, դեղնած գարիներին նայել, որ հունձը չուշանա: Երբեմն տներից երեխաները վազում էին Բոլոր քարի մոտ՝ նայելու հո չեն հավաքվել, կամ թե բարձրանում են կտուրը և նայում պամոշնիկի «օթախի» կողմը, որի առաջ տկլոր ձին դեռ կանաչ էր ուտում։

30 Իրենց դարպասի անկյունում Ունանը եղբորը համոզում էր այն, ինչի մասին երեկոյան խոսել էր, ու Խաչանը գլուխն օրորելով ասել էր. «վախենում եմ.․․»։ Ունանը եղել էր ջաղացպանի մոտ։ ճիշտ է, նա հայտնել էր միջոցը, սակայն ավելացրել էր. «համա անտերն իսկական զահրումար է.․. Ջանով տղամարդ պիտի լինի, որ դիմանա... էն առաջ էր. հիմա Կարմրաքարում ո՞ւր է էդպես ոսկոր...»։ Խաչանից Ունանը պահել