Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/219

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- Մի մոր տղա էլ դու ես, բալա ջան, ինչ ես եթիմի պես կանգնել...- Արզումանը զգացվեց, աչքերը տաքացան։

- Չորտ ևո, խայտառակ են անելու հա՜,- ասաց նա թևով աչքերը սրբելով։

Պամոշնիկ Անտոնը ձգեց ձիու սանձը։ Նրա առաջից դնում էին դհոլ-զուռնան ու հետիոտն մարդկանց խումբը։ Եվ թափորը շարժվեց դանդաղ, անկանոն,- շարժվեց, ասես այդ զանգվածն իբր կենդանի միս պոկում էին գյուղի մարմնից, կտրատվում էին հազարավոր թելեր, անասելի ցավ պատճառում թե՛ նրանց, որոնք պաշարը շալակած գնում էին ու կարոտով 10 նայում ծանոթ տներին, կտուրի վրա հավաքված աղջիկներին, կանանց, և թե՛ նրանց, որոնք դատապարտված էին մնալու և սպասելու։

- Ավան ամի, էհ մնաս բարով,- ասաց Արզումանը։

- Չէ, գնանք... մինչի Լուս Խաչերը հետդ կգամ։

- Արզումա՜ն, Արզումա՜ն...- ուստա Նազարն էր վազում։

- Ուստա ջա՜ն...- ու փաթաթվեցին իրար։

- Բարով վերադառնաս,- մրմնջաց ուստան։

20 - Արխային կաց, մնացողը չեմ։

- Ավան ամի, նամակս քեզ վրա է գալու,- ու քիչ անց ավելացրեց,- աչքդ էս երեխու վրա պահիր, մինչև տեսնենք,- ասաց Արզումանը, ցույց տալով Եզորին։ Ավան ամին լուռ էր, մտքերի հետ։

Արզումանը Եգորին մի կողմի վրա քաշելով, կամաց ասաց.

- Գլխի ես չէ՞ մեր բանը... Սիմոնի աղջկա հետ,- ու նայեց նրա աչքերին։ Եգորը շիկնեց։- Հա, լավ, հո երեխա չես... Դե վերջը, կարճ ասեմ։ Ականջովս է ընկել, որ խազեինը Գոդու համար է ուզում առնի... էդպես խոսք բացվել է։ Հա՛, աղջիկը չի ուզում։ Հիմա մեր բանն էլ էսպես գնաց։ Չորտ 30 ևո, կարող է գամ, կարող է չէ․․․ էդ մեր ֆելդֆեբել Իվան Իվանովիչը կասի... Աղջիկ է էլի, մի քիչ լաց կլինի․ վերջը գլուխը կախ կգնա։ Ի՞նչ պիտի ասի։ Թե որ չեկա, ուրիշի մեղքի տակ ինչի ընկնեմ։ Ես էլ սովեստ ունեմ, չէ՞․․․ Հա, ինձ հանգամանքները մանրամասն կգրես։ Ղուշի թևով էլ է կհասնեմ։ Թե չէ, հո չէ․․․