Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/435

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թե՞ նրա՝ որ «մեր Անդրեասի» աջ կուռը մնաց չարխի տակ․․․»։

Ափունց Ակու ամին ստանում էր ձորկեցիների նամակները, հարևանը՝ ցաքուտեցիների, նրա հարևանը՝ Բաղամ Բախշին, ստանում էր նորուեցիների նամակները... Այդ խանութներում նամակները կարդում էին, ուրախանում էին, եթե լուրը բարի էր, դժբախտության դեպքում մխիթարում էին, և բոլոր դեպքերում նամակների պատասխանն ինքը՝ Ակու ամին գրում էր ձորկեցիների համար, հարևանը՝ ցաքուտեցիների և Բադամ 10 Բախշին՝ նորուեցիների համար։

Ի՞նչ վարձ էին ստանում նրանք,-հայտնի չէր։ Միայն հայտնի էր, որ Ակու ամին, նրա հարևանը և Բադամ Բախշին երբեմն տասը-տասնհինգ օր, նույնիսկ մի ամիս ժամանակով ինչ-որ գումարներ շահով տալիս էին մյուս մանրավաճառներին, և նրանք ճիշտ ժամանակին վերադարձնում էին ձեռաց փոխ առած գումարը։ Երբեմն էլ, երբ գյուղից Բաքու կամ Անդրկասպյան երկիր ուղարկում էին մի ծանրոց, մեջը չորաթան, ձավար, փոխինձ, բրդե գուլպա,— ուղարկողը մի թաշկինակ ձավար կամ մի տասնյակ ձու բերում էր Ակու Ամուն, 20 ասելով․

- Էս էլ քո բաժինը, Ակու ամի․․. Քույրդ խնդրեց երեխայի հասցեն լավ գրես․․․

Այսպես էր այն հին շուկան՝ նավթի ամբարներից մինչև Նազար բեյի տունը, որ արդեն դարձել էր Գորիսի իսկական շուկայի արհամարհված ծայրը, որտեղ դեռ բուրում էր հին Կյորեսը և Շենը՝ նրա մեռնող միջնաբերդը․․․

5

Այլ էր իսկական շուկան՝ Գորիսի սիրտը։

Նազար բեյի տնից մինչև դավթարխանան, այնտեղից 30 ուղիղ գծով մինչև Մաթևոս բեյի տունը, ապա մինչև դրուժինայի զորանոցը և հայոց եկեղեցին,- մի կատարյալ քաղաք էր, փոքր Մոսկվա, ինչպես ասել էր քաղաքագլուխը մի խնջույքի,- Այսրկովկասի Հայդելբերգը,- ըստ բժիշկ Տիկրան Պետոիչի («բժիշկ Տիկուշ»),- որը նույնպես