Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/447

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Է Խուրդա կամ Կարճիկ Ներսես բեյ և ծառայում է դատարանում և ոչ էլ այն Պրիստավի կոչված Ներսես բեյը, այլ Հաստ Ներսես բեյը՝ գավառային վարչության սյունը։

- Պետրո՜ս,- կանչում է Ներսես բեյը և կես րոպե այլևս ոչինչ չի ասում։

Եվ կարիք չկար, որ ասեր։ Նրա փոխարեն ասում էին նրա ուռած և արյունով լցված աչքերը, հաստ շրթունքը, որ կարծես չորրորդ կզակն էր, ձյունափայլ բրյուկը և նույնպես ձյունափայլ տյուժուրկան՝ խնամքով արդուկած և կոճկած մինչև վերջին կոճակը։ Հանդարտ ծփում էր նրա մարմինը, ինչպես 10 ահագին ժայռ, որ ցցվել է ծովի մեջ և շողշողում է արևից։ Ներսես բեյը ոչինչ չէր ասում և չէր նկատում այն մանր չինովնիկներին, որոնք նրա կողքից ահով են անցնում։ Գարադաբուլդի Մուխանը, նա, որ գրպանները սիրում էր լցնել Օրդուբադի չիրով, արձանացել է և այդպես մի շաբաթ արձանացած կմնա, եթե Ներսես բեյը հրամայի։ Բայց Ներսես բեյը ոչ մանր չինովնիկներին է նկատում, ոչ տեսնում է Մուխանի արձանը, այլ խոր հազում է՝ խռռալով և շատ խոր,– Ներսես բեյը դեռ հազում է «հարուստի հազով», իսկ մսավաճառ Պետրուսը բարձրացրել է սպիտակ քաթանը, որի ետև, մյուս գնորդների 20 աչքից հեռու, կախված էին երկու ոչխար՝ ոսկեգույն դմակներով:

– Դոլմացու ուղարկի,– և Ներսես բեյը երեսը շրջում է դեպի դավթարխանայի շենքը՝ շուկայի դիմաց։ Ներսես բեյը գնաց, և գավառային վարչության առաջ խռնված ժողովուրդը պատկառանքով դեռ նոր է նրան ճանապարհ տվել, այնինչ դոլմացուն արդեն նրա տանն է և գարադաբուլդի Մուխանը քրտինքը սրբելով խանումի՝ տիկին Վարսենիկի, առաջ գովում է միսը:

Մսավաճառ Պետրուսը Հաստ Ներսես բեյից ևս դրամ չէր 30 առնում, ինչպես շուկայի պահակ Կետանից, որը ոչխարի մի գլխի և ութ ոտքի դիմաց ցերեկը պիտի ջրեր Պետրուսի այգին։ Իսկ դոլմայի, կոլոլակի, բոզբաշի, յախնիի մսացուի դիմաց Հաստ ներսես բեյը տարվա սկզբին, երբ բոլոր առևտրականները պատենտ էին առնում, հարկային տեսչին ի միջի այլոց ասում էր.