Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/452

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կափարիչը զնգալով նստում է։ Կաթսայի այդ շնչառությունը հիշեցնում է Ներսես բեյի հետկեսօրյա քունը, երբ հաստ շրրթունքները ուռցնելով քնի մեջ նա պուֆ էր անում, արձակելով հոտավետ շունչ։

Մեծ կաթսայի կողքին շար են ընկել բազմաթիվ ջամեր բադյաներ, կոթավորներ, պղնձե պնակներ, որոնց պարունակությունը և կետ նպատակը նույն դոլման է։ Մեկի մեջ տաքանում է սերկևիլի և նռան ջուր, որ պիտի եռա միայն միանգամ, ապա ծաղկավոր կոթամանի մեջ աղախինը պիտի իջեցնի 10 մառանը, սառեցնելու։ նա պիտի երևա այն րոպեին, երբ մեծ ափսեի մեջ խոհանոցից դուրս կգա դոլման, և Ներսեւ։ բեյը նրա գոլորշին կհանգցնի նռան և սերկևիլի սառած ջրով։ Նրա կողքին տաքանում է հիլի և դարչինի լուծույթը, ավելի հեռու չորանում է այն կարմիր հացը, որ Ներսես բեյը մատներով պիտի փշրի դոլմայի ջրալի հյութի մեջ։ Խոհանոցում այլ պնակների մեջ կանաչի է' քաղցր սոխ, կինձ, կոտեմ, առանձին դարսված են սպիտակ բողկի պահունակները,- ոչ այն բողկի, որ հասնում է մի ամսում, այլ այն, որ մի տարում հազիվ է հասնում, բայց երեք տարի համը պահում է։

20 Խոհանոցում Ներսես բեյի կինը ձեռքի աղացով սուրճ է մանրում և գանգատվում է, որ ֆրանսիական ապրանքների մագազինից այլևս հարկավոր չէ սուրճ առնել, այլ հարկավոր է առնել Եփրատ Երեմից, որի սուրճը Լյուդմիլլա Լվովնան շատ է հավանել։ Նա գանգատվում է, բայց ականջը կաթսայի կողմն է, յուրաքանչյուր քլթոց, կափարիչի յուրաքանչյուր զրնգոց նրա համար նշաններ են դոլմայի ձևավորման։ Տանտիկինը ձեռքի փոքրիկ շերեփով չափ է տալիս այդ բարդ շարժման։ Ինչպես նավավար նա վարում է ճաշի նավը մինչև վերջին նավահանգիստը, մինչև...

30 Բայց այդպես էր բախտը Գորիսի շատ առաքինի և անվանի տիկինների, նրանց այդ էր վիճակված՝ բմբուլի բարձերը փքված պահել, անկողինը փափուկ, ճաշն անթերի և առատ, տունը հարուստ,- իմանալ սուրճ եփել և հյուրերին զբաղեցնել մինչև սուրճը և ապա լոտո կամ թուղթ խաղալ։ Այդ էր նրանց վիճակը, և նրանցից շատերը նույնիսկ ամուսնու պաշտոն չգիտեին, այլ միայն գիտեին, որ նա դավթարխարիչը