Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/616

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էջ 95, տող 11. ՆՈւ֊ի բնագրում՝ նստածներին սև ու դեղնավուն չուխաների մեջ- ուղղել ենք ըստ բովանդակության՝ նստածների սև ու դեղնավուն չուխաների մեջ:

Էջ 100, տողեր 7-8. ՆՈւ֊ի բնագրում՝ էն անտեր խոզերն էլ հենց իմանում էին, թե գայլի վրա է վազում, ճղրտում, իրար տալիս- ճղրտում-ից հետո ավելացրել ենք՝ էին, այսպես՝ էն անտեր խոզերն էլ հենց իմանում էին, թե գայլի վրա է վազում, ճղրտում էին, իրար տալիս:

Էջ 105, տող 30. ՆՈւ֊ի բնագրում՝ հնչյուն արծաթ- ուղղել ենք՝ հնչուն արծաթ:

Էջ 106, տողեր 31-32. ՆՈւ-ի բնագրում՝ գտնել մի ձող, որի վրա կարելի լիներ դեպքերը քաղել- ուղղել ենք բովանդակությունից ելնելով՝...որի վրա հնարավոր լիներ դեպքերը քաշել:

Էջ 114, տող 22. ՆՈւ֊ի բնագրում՝ մնացել է- ուղղել ենք ըստ հատվածի բովանդակության՝ մնացել էր:

Էջ 114, տող 24. ՆՈւ-ի բնագրում՝ զարթեցնում էր- նույն բառը վեպում գործածված է ն ածանցով, ըստ այդմ միակերպեցինք, այս էլ դարձնելով զարթնեցնում էր:

Էջ 121, տողեր 9-10. ՆՈւ-ի բնագրում՝ Սուլեյման քիրվայի որդուն երկու հարյուր ռուբլու մուրհակը ծոցի հաստ «կնիշկայի» մեջ պահելուց հետո- ուղղել ենք ըստ բովանդակության՝ որդուն ձևը դարձրել ենք որդու, այն է՝ Սուլեյման քիրվայի որդու երկու հարյուր ռուբլու մուրհակը...:

Էջ 122, տող 32. ՆՈւ-ի բնագրում՝ Սանամ մորքուրն էլ- ուղղված է ըստ բովանդակության (Սանամը Եփրեմի հորաքույրն է)՝ Սանամ հորքուրն էլ:

Էջ 124, տողեր 21-22. ՆՈւ-ի բնագրում՝ Քառասունաջրի- ուղղել ենք ըստ միևնույն անվան այլ գործածությունների՝ Քառասնաջրի:

Էջ 125, տող 26. ՆՈւ-ի բնագրում՝ մանդեզները- ուղղված է՝ մանգաղները:

Էջ 126, տող 20. ՆՈւ֊ի բնագրում՝ կոխ տայիր- ուղղել ենք ըստ հատվածի բովանդակության՝ կոխ կտայիր:

Էջ 126, տողեր 30-31. ՆՈւ-ի բնագրում՝ կայծեր էին հասնում- ուղղված է ըստ բովանդակության՝ կայծեր էին հանում:

Էջ 139, տող 24. ՆՈւ-ի բնագրում՝ քաղի էին գնացել- ուղղել ենք ըստ բովանդակության՝ քաղհանի էին գնացել:

Էջ 140, տողեր 22-23. ՆՈւ֊ի բնագրում՝ հայհոյում էր քարին լինգիս, և հենց այնպես, ըստ սովորության- ուղղել ենք՝ հայհոյում էր քարին, լինգին՝ հենց այնպես, ըստ սովորության:

Էջ 141, տող 35. ՆՈւ֊ի բնագրում՝ դասախանա- բառը (տվյալ ձևով) մեզ անհասկանալի է, ենթադրաբար ուղղված է դուսազխանա (իբր՝ դու+սաղ+խանա):

Էջ 142, տող 6. ՆՈւ-ի բնագրում՝ ստորոիսա- ռուսերեն стройся բառն է վեպի հերոս Արզումանի բերանում։ Ենթադրեցինք, որ վրիպակ և ուղղեցինք՝ ստրոյսա:

Էջ 143, տող 17. ՆՈւ-ի բնագրում՝ եքքա- դա 1922 թ. ուղղագրությամբ է, որ 1940 թ. ուղղագրության տառադարձելիս լինում է եքքա. որը ճիշտ չէ (հավանաբար շարելիս յեքքա-ի յ-ն չի դրվել), ուղղել ենք՝ եքքա։

էջ 146, տող 10. ՆՈւ֊ի բնագրում՝ դուշմանն է․ էլի- ուղղել ենք ըստ բովանդակության՝ դուշմանն եմ, էլի: