Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/622

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հ. Հարությունյանի, Խ. Սարգսյանի, Տ. Վանյանի կազմած և 1929 թ. հրատրակած «Կարմիր ուղի։ Հայերենի աշխատանքի քրեստոմատիա» դասագրքի Բ պրակի մեջ (էջ 131-143) գրված են «Կարմրաքար» վեպի 4-րդ մասի վերջերից մի քանի հատվածներ» «Սղոցարանը» վերնագրի տակ։ Այն տեղ է գտել դասագրքի 3-րդ մասում, որի խորագիրն է՝ «Արդյունաբերական կապիտալի շրջան»։ Այստեղ «Սղոցարանը» առաջին հոդվածն է: Կազմողներն այն բաժանել են երեք մասի։ Վերջում կա բառերի բացատրություն և հարցեր նյութի վերաբերյալ։

«Կարմրաքարից» բերված են հետևյալ հատվածները. «Փողոցի ծայրին երևաց մի ձիավոր» նախադասությամբ սկսվող պարբերության սկզբից (էջ 173, տող 25) մինչև «...ուր խուլ խշշում էին ծեր կաղնիները» բառերը (էջ 187, տող 19)։ Այս հատվածի տարբեր մասերից դասագրքում կրճատված է շուրջ երկուսուկես էջ։

Որոշ տեղեր ավելացված են բառեր, օրինակ, հենց սկզբից ավելացված են «Կարմրաքար գյուղի» բառերը, որոնց հաջորդում է բնագրի պարբերության սկիզբը՝ փողոցի ծայրին:

Մի քանի տեղ բնագրի մեջ նոր պարբերություններ են թողնված։ Փոփոխությունները միայն բնագիրը դասագրքային դարձնելու նպատակ ունեն։ Օրինակ, Բակունցի այն ժամանակվա ոճին բնորոշ անելուց, պատմելուց, բացվելուց և նման․ զանգեզուրյան ձևերը («Գերանը երկու կտոր անելուց», «Նրա մասին պատմելուց»- էջ 183-184, «Խոսք բացվելուց», էջ 185) դասագրքում փոխարինված են անելիս, պատմելիս, բացվելիս և համանման գրական ձևերով («Գերանը երկու կտոր անելուց», «Նրա մասին պատմելիս», «խոսք բացվելիս»)։ Կամ արու բառը փոխարինված է nրձ-ով և այլն։

ՎԵՊԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

«Նոր ուղի» ամսագիրը «Կարմրաքար» վեպը սկսել է հրապարակել 1929-ի հունվարից: Ամսագրի այդ անդրանիկ համարում նախ դրվել են Թումանյանի չորս բանաստեղծությունները (այն Ժամանակ անտիպ), Ե. Չարենցի «Խմբապետ Շավարշը», երրորդը՝ Ա. Բակունցի «Կարմրաքարի» աոաջին հատվածն է։ Այս, ինչպես և «Նոր ուղիում» հրապարակված մյուս հատվածները երկի ժանրը (վեպ) նշող ենթավերնագիր չունեն։ 1931 թ. «Գրական դիրքերում» ամսագրի 2-3-րդ համարում հրապարակված հատվածի վերոհիշյալ ենթավերնագրից (Մի գլուխ «Կարմրաքար» վեպից) իմանում ենք, որ