Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/646

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էջ 410, տող 32. ԽԳ—ի բնագրում՝ Մայրամի— ուղղված է ըստ նույն անվան այլ գործածությունների՝ Մայրանի:

էջ 411, տող 3. ԽԳ-ի բնագրում՝ սույն օրինակ- ուղղված է ըստ միևնույն բառի այլ գործածության՝ սույնօրինակ:

* * *

«Գործ Մայրանա»-ի բնագրի այն մասը, որը նախապես տպագրվել է «Գրական թերթում» «Իրավան Չարսու բազար» վերնագրով, «Խորհրդային գրականության» մեջ տպագրվածի համեմատ որոշ տարբերություններ ունի: Տարբերությունների մի մասն այնպիսին է, որ հնարավորություն է տալիս հիմնական բնագրում ճշտումներ կատարել։ Ուստի այդ հատվածի համար ևս որպես բնագրային հիմնական աղբյուր ընդունելով «Խորհրդային գրականության» մեջ տպագրվածը՝ նրանում մի շարք ուղղումներ ենք կատարել ըստ «Գրական թերթի» բնագրի: Մյուս տարբերությունները տվել ենք «Բնագրային տարբերակ» բաժնում:

Երբեմն տարբեր են երկու բնագրերի պարբերությունները: Պահպանել ենք «Խորհրդային գրականության» բնագրում եղած բաժանումը։ «Խորհրդային գրականության» բնագրում մի շարք անգամ օգտագործված է միրուք ձևը, «Գրական թերթի» բնագրում՝ մորուք: Ամենուրեք դարձրել ենք մորուք:

Բազմիցս կրկնվող Չարսու բազար անունը «Խորհրդային գրականություն» ամսագրի բնագրում մեծ մասամբ փոքրատառով է սկսվում, «Գրական թերթի» բնագրում՝ մեծատառով»։ Ըստ վերջինի հրատարակվող բնագրում բոլոր դեպքերում դարձրել ենք մեծատառ Չարսու բազար:

Մի շարք անգամ գործածված միևնույն անձնանունը ԳԹ-ի բնագրում ունի Ջիովանելլի, իսկ ԽԳ-ի բնագրում՝ Ջեովանելլի ձևը. ուղղել ենք ըստ ԳԹ-ի՝ Ջիովանելլի:

Էջ 389, տող 13. ԽԳ-ի բնագրում՝ Դեպի կոնդը- ուղղել ենք ըստ ԳԹ-ի բնագրի՝ Դեպի Կոնդը:

Էջ 389, տող 29. ԽԳ-ի բնագրում՝ «զյույգազ»- ուղղել ենք ըստ ԳԹ-ի՝ «զյուլգյազ»:

Էջ 391, տող 3. ԽԳ-ի բնագրում՝ տարբերությունը միայն այն չէ- ուղղել ենք ըստ ԳԹ-ի, նկատի առնելով հատվածի բովանդակությունը՝ տարբերությունը միայն այն չէր:

էջ 391, տող 7. ԽԳ-ի բնագրում՝ ոսկեկար ֆինջաններից- Ուղղել ենք ըստ ԳԹ-ի բնագրի՝ ոսկենկար ֆինջաններից:

Էջ 391, տող 14. ԽԳ-ի բնագրում՝ թությունի- ուղղել ենք ըստ ԳԹ-ի՝ թութունի:

Էջ 391, տողեր 14-15. ԽԳ-ի բնագրում՝ ռահաթ լոհումի- ուղղել ենք ըստ ԳԹ-ի, որ առավել ճիշտ ձև է՝ ռահաթ լոխումի:

Էջ 392, տող 16. ԽԳ-ի բնագրում՝ տաս հազար-ուղղել ենք ըստ ԳԹ-ի՝ տասը հազար:

Էջ 392, տող 24. ԽԳ-ի բնագրում՝ հոսում է ջուրը-ուղղել ենք ըստ ԳԹ-ի, նկատի առնելով հատվածի բովանդակությունը՝ հոսում էր ջուրը:

Էջ 393, տող 9. ԽԳ-ի բնագրում՝ որին կրծում են որդերը և բզեզ- ուղղել ենք ըստ ԳԹ-ի՝ որին կրծում են որդերը և բզեզները: