Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/700

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կաչվում էր Մեծ Հայքի Սյունյաց աշխարհի Զորք գավառի բերդաքաղաքը՝ Ողջի գետի ափին: Կապան անվան փոփոխված ձևն է Ղափան—ը: Հաբանդը գավառ է Զանգեզուրում, մոտավորապես այժմյան Գորիսի շրջանն է (կոչվել է նաև Զագեձոր)։ Հաբանդ գավառ եղել է նաև Արցախում, այժմյան Լեռնային Ղարաբաղի Ամարասի շրջակայքում։ Փայտակարանը Մեծ Հայքի ամենաարևելյան ընդարձակ աշխարհն է, որ տարածվում էր մինչև Կասպից ծով։


ԿԻՆՈԲԵՄԱԳԻՐ

ԶԱՆԳԵԶՈՒՐ

(էջ 489)

Բնագրային աղբյուրն է «ՀՍՍՀ Հոկտեմբերյան հեղափոխության և սոցիալիստական շինարարության պետական կենտրոնական արխիվում» պահվող մեքենագիրը՝ ֆոնդ 704, ցուցակ 1, գործ 6։ Սա Բակունցի «Զանգեզուր» բեմագրի (սցենարի) մեծ տարբերակի մեզ ծանոթ միակ պահպանված հեղինակային բնագիրն է։ Դա մեքենագրվածի 3—րդ օրինակն է, 117 էջ, 116—ը բեմագիրն է, 117—րդ էջում՝ փոքր հիշատակարանը։ Ամբողջ մեքենագիրը պատճենված է կապույտ պատճենիչով։ Վերջում հիշատակարանը մեքենագրված է սևով։

Յուրաքանչյուր մասի բնագրից առաջ կես էջից ավելի մաքուր տեղ է պահպանված՝ հավանաբար, ռեժիսորական նշումների համար։ Որևէ էջում ուղղումներ ու ճշտումներ չկան, ձեռագրի հետ համեմատված չէ, հեղինակը վրան որևէ աշխատանք չի կատարել: Շատ են մեքենագրական վրիպակները և առհասարակ վրիպումները, մանավանդ կետադրական բացթողումները, անմիօրինակությունները, ակնհայտ սխալները։

Հեղինակն, ըստ երևույթին, աշխատել է մեքենագիր առաջին օրինակի վրա, թերևս, ուղումներն անց կացրել նաև երկրորդի մեջ, իսկ երրորդը մնացել է առանց ճշտումների:

«Զանգեզուրի» այս մեծ բեմագիրը հրապարակվել է երկու անգամ (մասնակի կրճատումներով), «Սովետական գրականություն» ամսագրում՝ 1962, № 1 և գրողի Երկերի 1964 թ. հրատարակության 2—րդ հատորում։ Այժմ հրատարակվում է պահպանված մեքենագիր օրինակն ամբողջությամբ։ Ուղղել ենք վրիպումներն ու վրիպակները։ Ստորև բերում ենք ուղղումներից միայն մի քանիսը, որոնք, թերևս, հնարավոր է, վիճելի լինեն։

Ուղղումներ

էջ 500, տող 3. ՄՕ—ի բնագրում՝ Դռան անցքից ( ) կանչում է− փակագծում հավանաբար պետք է ավելացվեր բանտային դռան անցքի ռուսերեն անունը, որ այս 3—րդ մեքենագիր օրինակում չի լրացված։ Ավելացրել ենք глазок:

Էջ 513, տողեր 4—5. ՄՕ—ի բնագրում՝ երգի լսվում է— ուղղել ենք ըստ բովանդակության՝ երգի հետ լսվում է: