Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վիկը տեղ-տեղ պառկել էր։ Այդ տեղերում վիկի ներքի ճյուղերն ու տերևները փտել էին։ Մի շատ փոքր տարածության վրա վիկ ցանվել է և գարու հետ։ Հետաքրքիր է այն, որ առանձին ցանած գարին կարկուտից համարյա չէր վնասվել, իսկ վիկի հետ բուսած գարին տեղ-տեղ պառկել էր։ Այդ պառկած տեղերում գարին երկար ժամանակ մնաց կանաչ, այնինչ մյուս տեղերում գարին արդեն հասել էր։

Այդ խնդիրը հետաքրքրական է այնքան, որքան կարևոր է պարզել, թե ի՛նչ բույսերի հետ մեր պայմաններում ձեռնտու է ցանել վիկ։ Մի շարք այլ պայմանների մեջ է մտնում նաև հաճախակի կարկուտը, որ համարյա յուրաքանչյուր տարի տեղում է լեռնային գավառներում։

Բագրատավան գյուղում վիկ ցանել ենք Մելիք-Դանիելյանի հողում: Այդ հողը գտնվում է «Ղարի Բանդի» բարձրության վրա և ծովի մակերևույթից 7050 ոտնաչափ բարձր է։

Բագրատավանում վիկն ամենահաջող բերքն է տվել։ Մի դեսյատինից ստացվել է 450 փութ չոր խոտ։ Ցանվել է մայիս 4-ին և հուլիս 25-ին հնձվել։

Վիկը ծաղկել է հուլիսի 8-ին։ Հողը պարարտ սևահող է եղել։ Բագրատավանում ցանած վիկն աչքի էր ընկնում իր մուգ գույնի թարմ և տերևաշատ ճյուղերով. բարձրությունը տեղ-տեղ արշինից անցնում էր։ Բուսել էր միահավասար և կանոնավոր։

Գյուղացիները համոզվում են վիկի օգտակարության։ Նրանք արդեն գալ տարվա համար 50 փութի պահանջ են դրել։ Հետաքրքիր հարցերից մեկն էլ վիկի սերմը տեղում պատրաստելն է։ Գյուղացիների ցանկությամբ՝ վիկի մի մասը թողնված է սերմացուի համար։

Բագրատավանի շրջակա գյուղերում կլիմայի խստության պատճառով աշնանացան չեն մշակում։ Ուրեմն՝ աշնան վիկն այդտեղ չի գնալու երկարատև ձմեռվա պատճառով։ Եթե տեղում հաջողվի վիկի սերմ ստանալ, Բագրատավանի շրջակա գյուղերում վիկը շատ կտարածվի և կնպաստի այդ շրջանի քիչ օրինակելի անասնապահության էլ՛ ավելի զարգացման։

Հայկավան գյուղում վիկը ցանվել է Կարապետ Հարությունյանի հողում, մայիսի 2-ին։ Ցանվել է նույնպիսի բարձրության վրա, ինչպես Բագրատավանում (այդ երկու գյուղերն իրար մոտ են)։ Հարել են հուլիս 30-ին, բերք ստացվել է 390 փութ։ Հողը վատ որակի է եղել. վիկի կողքին ցանված է եղել ոսպ, իբր անպետք հող։ Հայկավանում