Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/352

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մենք պետք է ունենանք մոտ 300 տրակտոր, որոնք արդեն սկսել են ցորնատեղերը վարել բամբակի համար։

Պարարտացման խնդիրը դարձյալ մնում է աշնանացանի թույլ օղակներից մեկը։ Հնարավոր չի լինելու այս աշնանը ընդարձակ տարածություններ պարարտացնել հանքային պարարտանյութով։

Մենք արդեն տեսանք, որ աշնան վիկը նոր է մտնում իբրև նոր մշակույթ, ուրեմն՝ դժվար է լինելու կանաչ պարարտացումը կիրառել։

Մնում է գոմաղբը, իսկ այն շրջաններում, որտեղ գոմաղբը վառում են՝ մոխիրը։

Պետք է միայն կտրուկ միջոցների դիմել, որպեսզի ոչ մի փութ աղբ, մոխիր չմնա գյուղի փողոցներում։ Երրորդ տարին է, որ մենք «պարարտացման շաբաթներ» ենք կազմակերպում գյուղերում։

Ճիշտ է, արդյունք ստացվում է, որ շրջաններում գոմաղբով և մոխրով պարարտացնելը սովորություն է դառնում, բայց դեռ բոլորը չենք արել։

Պարարտացումը ամենաառաջնակարգ խնդիրն է։ Լավ կոլեկտիվ չի նա, որ պիտի աղբն ու մոխիրը թողնի աղբանոցներում։ Գյուղխորհրդի առաջին անելիքը պիտի լինի մաքրել տալ աղբանոցները ու մոխրակույտերը և այդ թանկագին պարարտանյութերը դաշտ կրել տալ:

Ահա թե ի՛նչ խնդիր է մեր առաջ դրված և թե ինչո՞ւ պիտի անդուլ աշխատանքով, կուռ կազմակերպությամբ դուրս գանք աշխատանքը կատարելու։

ՏԻՐԱՊԵՏԵ՛ՆՔ ՏԵԽՆԻԿԱՅԻՆ

Տնտեսվարների խորհրդակցությանը[1] ընկ․ Ստալինը իր ելույթի մեջ առանձնապես կանգ է առել տեխնիկային տիրապետելու անհրաժեշտության վրա։

...Կապիտալիստական առաջավոր երկրների տեխնիկայից մենք ետ ենք մնացել 50-ից հարյուր տարի։ Այդ ժամանակամիջոցը մենք պիտի կտրենք, անցնենք 10 տարում։

Դեռ Հոկտեմբերյան հեղափոխության օրերին ընկ. Լենինն ասել է, որ կա՛մ մեզ կճնշեն, և կա՛մ մենք պիտի հասնենք և անցնենք առաջավոր կապիտալիստական երկրներից։

Այդ հաղթության պայմաններից մեկն էլ այն է, որ մենք սովորենք գործարանները և ֆաբրիկաները կառավարել ո՛չ թե թուղթ ստորագրելով,

  1. 1