Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/404

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

16. ԳՅՈԻՂՎԱՐՉՈԻԹՅԱՆ

27 նոյեմբեր <1924> № 60, Գորիս

Ստացված է Ձեր այն գրությունը, որով հայտնում եք, թե գյուղվարչությունը միջնորդություն է հարուցել գյուղբանկի առաջ անցյալ տարի Զանգեզուրին բաց թողած սերմերի արժեքը մուծելու ժամկետ տալու։

Ստացված են հետևյալ սերմերը. վիկա՝ 130 փ. 10 ֆ. (1 ռ. 75 կ.), կերի բազուկ՝ 5 փ. 10 ֆ. (8 ռ. 30 կ.), գազար՝ 3 փ. 10 ֆ. (13 ռ. 75 կ.), (յոնջա՝ 58 փ. 30 ֆ․(11 ռ. 15 կ․) և կանեփ՝ 47 փ. 6 ֆ., գինը հայտնի չէ, ընդամենը 248 փ. 26 ֆ. սերմ։ Գները գյուղբանկի նշանակած գներն են. բացի այդ գներից, Նախիջևանից Գորիս փոխադրելու համար հողբաժինը յուրաքանչյուր փթին վճարել է 17 ֆունտ ցորեն փոխադրողչեկ։ Այսպիսով՝ վերոհիշյալ գները շատ ավելի են բարձրանում տեղական շուկայի գներից։ Գազարը և կերի բազուկը քիչ է, մի կերպ կարելի է վաճառել։ Բայց դժվար է յոնջայի և վիկայի համար, մանավանդ վիկան, որ շրջանի համար անծանոթ է։

Խնդրում եմ հայտնեք՝ հնարավո՞ր է մի քիչ պակաս գներով սպառել այդ սերմերը։ Յոնջան առաջին հերթին կծախվի, մանավանդ որ մեր գավառին ծանոթ է յոնջայի կուլտուրան. յոնջայի հետ կսպառվի և մյուս սերմերը։

Գյուղատնտես՝ Աղ. Բակունց

17. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄԿՈԻՍԻ ԿԵՆՏԿՈՄԻ ԱԳԻՏԲԱԺՆԻՆ ԿԻՑ ԱԳՐՈՊՐՈՊԱԳԱՆԴԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ

«Խորհրդ<ային> Հայաստանի» № 267֊ից տեղեկացա հանձնաժողովիդ կազմակերպման մասին։ Մեր գավառում այդպիսին դեռ չկա. երևի շուտով կկազմվի։

Դիմումիս առիթը հետևյալն է։ Զանգեզուրի գավ. գյուղատնտեսական ենթաբաժնի ջանքերով հաջողվել է Հին Գորիս (Երիշեն) գյուղում հիմք դնել գավառի առաջին կաթնատնտեսական արտելին, որի ներկայացուցիչները այդ գործով եկել են Երևան՝ ստանալու վարկ, ձեռք բերելու անհրաժեշտ մեքենաներ ու իրեր։