Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/606

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բացառությամբ ռուբլի-րուբլի բառի, որ ամենուր միասնության է բերված՝ ռուբլի, մնացած բոլոր դեպքերում ռ և ր հնչյունների գործածության խառը ձևերը անխտիր պահպանել ենք։ Անփոփոխ են թողնված, վերջապես, տեղանունների գրության՝ Բակունցի նախասիրած ձևերը, բացառությամբ՝ Սիսյան, Աբարան և Սարդարաբադ անունների, որոնք բերված են ժամանակակից ուղղագրությամբ՝ Սիսիան, Ապարան, Սարդարապատ:

Բակունցի պաշտոնական գրություններում, առանձին դեպքերում, նկատվում են շարադասության անհարթություններ և հնաոճ բառեր ու արտահայտություններ. բայց դա հեղինակի կենդանի խոսքն ու ոճն է, որի բնական պատկերը խաթարելը կամ գեղեցկացնելը կլիներ սխալ։

Հատորում տեղ են գտել պաշտոնական գրություններից միայն կարևորները։

1. <ԶԵԿՈԻՑԱԳՐ ԶԱՆԳԵԶՈԻՐԻ ՈԻՍՈԻՑԻՉՆԵՐԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ>

Բնագիրը (ինքնագիր)՝ ՀՍՍՀ ՀՀՍՇ ՊԿԱ, ֆ. 122, ց. 1, գ. 325, թթ. 20—21: Աոաջին անգամ հրատարակվել է՝ «Սովետական մանկավարժ» (ամսագիր), 1968, № 2 (էջ 76—77), ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր Գլխավոր արխիվային վարչության ավագ գիտաշխատող Ռ. Գրիգորյանի կողմից, «Ակսել Բակունցի նորահայտ զեկուցագիրը» վերնագրով։ Հրապարակման մեջ տեղ են գտել մի շարք անճշտություններ։ Ռ. Գրիգորյանը ենթադրել է, թե զեկուցագիրը ուղղված է եղել լուսժողկոմատի ուսուցիչների վերապատրաստման բաժնի վարիչ Ա. Շավարշյանին։ Անհավանական է, քանի որ զեկուցագիրը անմիջականորեն ներկայացվել է Զանգեզուրի գավառի մանկավարժական դասընթացների վարիչ (սոցդասվար) Բագրատ Ղարագյոզյանին, որին և ուղղված է Բակունցի շնորհակալությունը։

Դասընթացների վերաբերյալ զեկուցագրում, դեռևս դրանց առաջին օրերին, Զանգեզուրի գավառի սոցդասվար Բ. Ղարագյոզյանը գրել է. «Ընդհանուր գյուղատնտեսություն, երկրագործություն, բանջարաբուծություն և այգեգործություն—40 ժամ։ Ավանդում է Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտի լրիվ դասընթացն ավարտած ընկ. Ալ. Բակունցը, որ մեր բախտից մեզ հետ միասին եկավ Զանգեզուր Ռուսաստանից։ Սրա դասերին աուդիտորիայում ասեղ գցելու տեղ չի լինում» (նույն տեղում, ֆ. 122, ց. 1, գ. 462, թ. 17)։

Արտատպվում է բնագրից։

1 Բնագրում՝ միամսայ—ուղղել ենք՝ միամսյա:

2 Ունկնդիրների ընդհանուր թիվը, ըստ նշված ազգանունների, 32 է, բայց հնարավոր է, որ Բակունցը մեկ ազգանուն բաց է թողել:

2. <ՀԽՍՀ ՀՈՂԺՈՂԿՈՄԻՆ>

Բնագիրը (ինքնագիր)՝ ՀՍՍՀ ՀՀՍՇ ՊԿԱ, ֆ. 123, ց, 1, գ. 913, թ. 172: Տպագրվել է «Գրական թերթի» 1979 թ. հունիսի 15-ի № 24-ում (հրատարակության է պատրաստել Վ. Ղազախեցյանը)։ Արտատպվում է բնագրից։