Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/607

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Բնագրի վրա կա մակագրություն. «Ընկ. Մելքոնյանին. տալ տեղեկություն, թե ինչ պաշտոնի և որտեղ կարելի է նշանակել: 26/IX։ Գ. Աթարեկյան»։

1 Այդ մասին տե՛ս Ա. Բակունցի զեկուցագիրը սույն հատորում, էջ 379:

3. <ՀԽՍՀ ՀՈՂԺՈՂԿՈՄԻՆ>

Բնագիրը (ինքնագիր)՝ ՀՍՍՀ ՀՀՍՇ ՊԿԱ ֆ. 123, ց. 1, գ. 831, թ. 3: Հրատարակվում է առաջին անգամ։

Դիմումի վրա արված է մակագրություն. «Նշանակել սերմաբուծարանի կառավարչի օգնական 8-ից/X, 40 ռ. <1 անընթ.> ռոճիկով։ ll/X։ Գ. Աթաբկյան»։

Պահպանվել են սերմաբուծարանում աշխատելու ժամանակաշրջանում Բակունցի ձեռքով գրված որոշ փաստաթղթեր, որոնք հատորում չեն տպագրվում։ Դրանք են՝ 1924 թ. հունվարի 31-ի գրությունը խորհրդային տնտեսությունների միության վարչությանը, որի տակ նա ստորագրել է գործավարի փոխարեն (ֆ. 123, ց. 1, գ. 910, թ. 92), նույն թվականի մայիսի 3-ի և 7-ի գրությունները, որտեղ ստորագրել է սերմաբուծարանի կառավարչի փոխարեն (նույն տեղում, գ. 916, թ. 2., և գ. 910, թ. 213)։

Ա. Բակունցի գրչին են պատկանում նաև 1924 թ. փետրվար-հունիս ժամանակաշջանին վերաբերող բազմաթիվ այլ վավերագրեր, որոնց տակ, սակայն, դրված են այլոց ստորագրություններ։ Դրանք տե՛ս նույն տեղում, ֆ. 123, ց. 1, գ. 845, թ. 85, գ. 852, թ. 80, գ. 910, թթ. 193, 196, 197, 198, 207, 212, 216, 217, 219, 224ը, 245ա-բ (սերմաբուծարանի աշխատակից Պողոս Ճոնյանի 1924 թ. օգոստոսի 5-ի դիմումը խորհրդային տնտեսությունների միության վարչությանը), 251, 261, 299, 301, գ. 913, թ. 207, դ. 916, թ. 7, ֆ. 123, ց. 19, գ. 3, թ. 3ա-բ։

Սերմաբուծարանում աշխատելու ժամանակ Ա. Բակունցը գործուղումով եղել է Նախիջևանում։ Պահպանվել է հողժողկոմի տեղակալ Սուրեն Շադունցի կողմից 1924 թ. մայիսի 19-ին ստորագրած մանդատը, ուր ասված է. «Սույնը ներկայացնող Հայկական ՍԽՀ հողժողկոմատի աշխատակից՝ գյուղատնտես Ալեքսանդր Բակունցը գործուղվում է Նախերկրամաս՝ կերաբույսերի սերմերի գնումների համար։ Սովետական հիմնարկներին և պաշտոնատար անձանց խնդրում ենք լայն օժանդակություն ցույց տալ ընկերոջը՝ նրա վրա դրված հանձնարարությունները կատարելու ժամանակ» (նույն տեղում, ֆ. 123, ց. 1, գ. 130, թ. 208, մանդատի պատճենը, տպագրվում է թարգմանաբար)։

Այս նույն ժամանակաշրջանից պահպանվել է սերմաբուծարանի կոլեկտիվի 1924 թ. հուլիսի 19-ի ժողովի արձանագրությունը, որի տակ դրված է ժողովի նախագահ Բակունցի ստորագրությունը (տե՛ս նույն տեղում, գ. 910, թ. 256)։

Սերմաբուծարանում (գտնվել է Երևանի երկաթուղային կայարանի մոտ) Բակունցն աշխատել է մինչև 1924 թ. հոկտեմբերի 1-ը, երբ այն հանվել է հողժողկոմատի խորհրդային տնտեսությունների միության իրավասությունից և հանձնվել Երևանի քաղգավգործկոմին։ Նույն օրվանից Բակունցը գործուղվում է հողժողկոմատի գյուղատնտեսական վարչության տրամադրության տակ (նույն տեղում, գ. 913, թ. 218)։

Ա. Բակունցը միաժամանակ աշխատում էր Երևանի պետական համալսարանում։