այդ պահուն իր երկար և վերջի տարիներու տանջալի կյանքի ընթացքին կուտակված արցունքները հանկարծ հոսեցան: ՈՒ անցորդները իրենց հապճեպին մեջ տեսան այդ սպիտակահեր մարդը՝ այտերուն վրա երկու խոր ակոսներով, որ ուսերը ցնցելով, հեկեկալով կուլար և առատ արցունքը կթափեր մինչև գետին: Անիկա՝ իր հեծկլտանքներեն խեղդվելով, կըսեր գրեթե աղերսագին.
- Յորկի՛, ես ողջ մնացի, վերադարձա, բայց հայրդ
մնաց… կորսվեցավ։
Քիչ հետո անոնք նստած Էին Լիոնի կալարանի շենքին
դիմացը, անկյունի սրճարանը և կխոսակցեին։
Դուրսը անձրև կտեղար մեղմորեն, և տարօրինակ աղմուկ
մը, որը երբեք չէր դադրեր և որը իր հարատևության
մեջ տեսակ մը ռիթմ ուներ, խուլ կորոտար: Հակառակ օրցորեկին,
սրճարանը ողողված էր էլեկտրական լույսերով, և
երբ անոր դռները կբացվեին, դուրսի խոնավությունը և աղմուկը
կխուժեին ներս, գրեթե անլսելի դարձնելով իրենց
խոսքերը:
— Աս միշտ ասա՞նկ է հոստեղ,– հարցուց Բարպան
Յորկիին…
Յորկին ժպտեցավ և չի պատասխանեց։
- Հակառակի պես այսօր արև ալ չի կա,– մրմնջեց
Բարպա Խաչիկը։
— Այս երկրին արևը Էլեկտրականությունն Է, — ըսավ
Յորկին:
Միհրանը և Վիկտորյան լուռ կհետևեին խոսակցության
և առայժմ գոհ Էին, որ Բարպայի տագնապը անցավ, անիկա
հանդարտ Էր, բայց շշմած Էր, երբեմն իրեն կթվեր, որ
քաղաքին որոտացող աղմուկը իր մեջ ունի անորոշ սպառնալիքներ,
և անիկա ուշադիր կդառնար, ինչպես վտանգի ենթարկված
մարդը, այդ անհասկնալի և անսահմանելի աղմուկին
մեջ որսալու համար որևէ իմաստ ունեցող ձայն,
վանկ կամ շեշտ:
Յորկին կրնակեր Բրոկա փողոցը, բանվորական տան մը
մեջ, ուր սենյակ մը վարձած էր, անիկա հաջողեր էր իր ազ-