Էջ:Barpa Khachik.djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

- Իմ կարծիքով,— ըսավ ան,– երբ երկու հոգիներ կձգտին իրար միանալու, բոլոր պաշտոնական ձևակերպությունները ավելորդ են։


Մարիան, ընտանեկան մաքուր մթնոլորտի մեջ մեծցած, անտեղյակ էր բոլորովին մարդկային որոշ կիրքերու կատարած ավերներուն. անիկա՝ ամեն կարգի զոհողություններու պատրաստ, գերագրգռված կույս աղջկան հապճեպով ինքզինքը ամբողջովին կնվիրեր Միհրանին և որևէ արձագանք չի գտնելով անոր կողմե, ցավագինորեն և զսպված հոգեկան գալարումներով իր անկեղծ մտածումին բոլոր սահմանները կգլեր կանցներ։


— ճիշ տ չէ՞, Միհրան,— ըսավ ան,— բոլոր պաշտոնական ձևակերպությունները ավելորդ են…


Միհրանը վերջապես խզեց իր համրությունը և ըսավ. — Ներկա ընկերային պայմաններու մեջ տղամարդու կողմե ստորություն է կինը ենթարկել ապօրեն վիճակի հետևանքներուն։

— Ինչո՞ ւ,– ըսավ Մարիան, հետզհետե ավելի գերագըր–գըռվելով, — եթե ազատ միությունը խաբեբայության վրա չէ հիմնված, եթե կինը նույնպես իր ազատ կամքով և իր կացության բոլոր հետևանքները կշռելով կմիանա տղամարդուն։


Միհրանը եղբայրաբար փորձեց մեղմացնել Մարիայի գերագրգռությունը։

— Ի՜նչ կընես,— ըսավ ան,— երեխաներու խնդիրը։ Բայց Մարիայի միտքը նետի պես կսլանար.


— Օ՚հ, եթե ես երեխա ունենայի իմ սիրած մարդես, կպահեի և կպաշտպանեի իմ զավակս ամեն բանի և ամենուն դեմ… Հպարտությամբ կպահեի իմ զավակս ինձ մոտ, հպարտությամբ և բարձր զգացումներով կտոգորեի իմ զավակս, և այլևս ի՞նչ կարևորություն կունենար ինձ համար, թե հասարակությունը, իր ծթռած նախապաշարումներով, ինչպես կնայեր իմ վրաս… Ի՞նչ կուտա ինձ այդ հասարակությունը,— ըսավ ան,– որպեսզի հաշվի առնեմ անոր կարծիքը… Ո՞վ է այդ հասարակությունը. իմ անտարբեր հարևաննե՜րս, իմ զզվելի դռնապանոլհի՞ս, իմ անտարբեր