Էջ:Barpa Khachik.djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

- Ասանկ, որ երթա, տունը պիտի մնաս,– կըսեր տիկին Զարուհին կատաղած։


Տունը մնացած աղջիկ ըլլա՜լ… ահա ամոթը և խայտառակությունը։


Մայր ու աղջկան մեջ վերցեր էր վերապահության, ամոթխածության որևէ զգացում, Անոնք իրարու կհաղորդեին որևէ թիփի մասին իրենց սնուցած հույսերը, կվելուծեին այդ թիփին ըսած խոսքերը, վարմունքը, հուսատու ակնարկություններ կգտնեին անոր բերնեն եղած ամենասովորական քաղաքավարության մեջ: Տիկին Զաթուհիի կյանքի նպատակը եղեր էր աղջիկը ամուսնացնել. «Թշնամիներուն աչքը հանել», իսկ Մաննիկի նպատակը դարձեր էր այդ բանին մեջ գոհացում պատճառել մորը: Եվ խեղճ աղջիկը իր կարելին և անկարելին կըներ այդ ուղղությամբ:


Անոնք իրենց բոլոր ունեցած դրամը կհատկացնեին երեկույթներ սարքելու: Մաննիկը տուն կբերեր գերմանացի, ավստրիացի սպաներ, և մորը սիրալիր հսկողության տակ, մորը, որ միջնորդ կնոջ խրախուսող խոսքեր կնետեր հրապտրակավ, պոկեր կխաղային, կուտեին, կխմեին և, վերջապես, օր մըն ալ կանհետանային առանց այդ սպասված առաջարկությունը ընելու։ Երբեմն ալ այդ սպաները իրենք կբերեին խմիչքներ և թանկագին մեզեներ, որովհետև սխալ մեկնած կըլլային մորը և աղջկան դիտավորությունները: Տիկին Զարուհին անսահման համբերությամբ առաջքը կառներ որևէ անկարգության ձգտումի, չուզելով հուսախաբ ընել իր հյուրերը, բայց միևնույն ատեն պաշտպտնելով աղջկանը «պատիվը», որուն կորուստը կհամարեր որևէ ամուսնության հույսի կորուստ։ Եվ թշվառ կինը չէր գիտեր, որ այդ «պատիվը» վաղուց կորած էր արդեն: Մաննիկը առանց սիրո և առանց հակումի անձնատուր եղեր էր ոչ թե իրենց տունը հաճախող հյուրերուն, այլ մորը պատվերով փողոցը կամ թեյատուննրուն մեջ ձեռք բերած ծանոթներու… Հակառակ իր մանկական միամտությանը, Մաննիկը այդ կետը ծածկեր էը իր մորմեն և հաջորդաբար հուսալով արդեն պատրաստի ամուսին մը ներկայացնել իր մորը և միշտ հուսախաբ ըլլալով, անիկա վերջիվերջո սատցեր էը սիրահարվեր կնոջ ծեքծե-