Էջ:Barpa Khachik.djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կշռելով ամուսնության առաջարկության մը հավանականությունը:


— Անիկա քեզ տեսած Է աոաջին անգամ, երբ ինքը խեղճ տղա մըն Էր և դուն ալ անմատչելի օրիորդ մը. այդ բաները տպավորություն կընեն Էրիկմարդոց վրա։


Բայց, մամա՛, Միհրանը երկաթագործ եղեր Է… մորեղբայրն ալ երկաթագործ է, հիմակ խեղճ վիճակի մեջ են, Միհրանի խոսքն է ատ, ես ինչպե՞ս հարս էրթամ ատանկ տունի մը մեջ:


— Ինչո՜ւ հարս պիտի երթաս…— ըսավ տիկին Զարուհին,— տղան կառնենք, ընտանիքին հետ կապ չենք ունենար…


Մաննիկը կծիծաղեր Միհրանին հետ լրջորեն ամուսնանալու հավանականության վրա։


— Շնորհքով ուտել անգամ չի գիտեր… դանակը, պատառաքաղը բռնել ես սորվեցուցի,– կառարկեր Մաննիկը:


- Հոգ չէ, կսորվեցնենք,— կըսեր տիկին Զարուհին:


Հետզհետե այդ գաղափարը արմատ կապեց թե՛ մորը և թե՛ աղջկան մեջ։ Մաննիկը համոզված Էր, որ Միհրանը անկեղծորեն կսիրե զինքը: Անիկա օր մը մորը պատմեց իրենց փոխանակած համբույրը: Զարեհ Էֆենդիին Բերայի տան մեջ։


Մաննիկը կսպասեր, որ մայրը զինքը հանդիմանե, բայց տիկին Զարուհին այդ անցյալ դեպքին վրա նետվեցավ, ինչպես կատուն իր որսին վրա։


— Աղջի՛կ, ատանկ բան կա, ինչո՞ւ ինձի չես ըսեր կոր…— Եվ վերջապես, մայր ալ աղջիկ դեռ երկար օրերով վիճելե հետո եկան այն եզրակացության, որ «Միհրանը պետք չԷ փախցնել»:


— Ի՞նչ ընենք,— ըսավ տիկին Զարուհին համակերպած,— ընտրություն չունինք ընելու… Աղջիկ մը ամեն բանե առաջ բախտ պիտի ունենա… Դուն բախտ չանիս, ասչափ մարդ տեսած ենք, ասչափ մարդու հետ շփում ունեցած ենք, ատ երկաթագործի կտորը միայն լուրջ կերպով քու վրադ մտածած է… Ան ալ, տեսնենք, նույն մտքին վրա մնացա՞ծ է,—ավերցուց տիկին Զարուհին, ամեն կարգի, նույնիսկ ամե-