Էջ:Barpa Khachik.djvu/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նեն անսպասելի անհաջողություններուն վարժված մարդու վհատությամբ…


- Օ՜հ, անիկա միտքը չէ փոխած,— ըսավ Մաննիկը վստահությամբ,— եթե տեսնեիր, թե ինչպես նախանձեցավ. երթ Աչքերին խոսքը ըրի… կհասկնայիր, որ Միհրանը ինձի կսիրե խոր սիրով։


Այդ օրեն հետո մայր ու աղջիկ մշակեցին իրենց ծրագիրը: Միհրանեն պիտի ծածկեին իրենց նյութական վիճակը, նույնիսկ Բերայի տունին համար պիտի ըսեինք թե դեռ հույս ունին…


— Ամեն բան չեն ըսեր էրիկմարդոց,— ըսավ տիկին Զարուհին,— թող անանկ գիտնա, որ հույսեր կան, լավ կազդե չունևոր մարդոց վրա:


Վերջապես, Միհրանր տուն պիտի հրավիրեին ևս քանի մը անգամ տեսակցելն հետո , ենթադրելով, որ Միհրանը երբեք չէր համարձակեր ամուսնության առաջարկություն ընել Մաննիկի դասակարգն աղջկան մը, տիկին Զարուհին ինքը խոսք պիտի բանար և ըսեր. «Միհրա՛ն, ես կգնահատեմ քու աշխատասիրությունդ և պարկեշտությունդ ես աղջիկս քեզի կուտամ, ուրիշ մարդու, չեմ տար»։


Բայց Մաննիկը չէր հանդիպած այլևս Միհրանին, որպեսզի երկու, կիները կարենային գործադրության դնել իրենց ամուսնական ծրագիրը:


Շաբաթները և ամիսները կանցնեինք և Մաննիկը միշտ տուն վերադարձին կհայտներ.


— Մամա՛, Միհրանը իր հետքովը կորսվեր է:


— Օր մը օրանց մեջտեղ կելլա,– կըսեր մայրը:


Մինչ այդ տիկին Զարուհին ձեռնարկեր էր ուրիշ բաներու։ Անիկա կմաածեր, որ Միհրանը կա ու կա, հիմակ որ իրենց միտքը կերպով մը հանգստացեր էր այդ ծրագրին վրա, որուն իրագործումը թե՛ մայրը և թե՛ աղջիկը հաստատ համոզված էին, որ կախվւսծ էր միայն իրենցմե, տիկին Զարուհին օգտակար կհամարեր ուրիշ փորձեր կատարել։ Աղջիկը ամուսնացնելու հոգը դարձեր էր սևեռյալ գաղափար, տեսակ մը թարախոտ պալար, որ կթունավորեր իր կյանքը: Այլապես մայր ու աղջիկ կարող էին համեմատաբար հանգիատ կյանք