Jump to content

Էջ:Barpa Khachik.djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այդ միջոցին, որ Յորկին վերջին ծրարը կփոխադրեր, տեսնելով բաց պատուհանը՝ գոչեց.


- Բարպա՛, պատուհանը գոցե, սենյակը մուրով կլեցվի:


Բարպան ետ քաշվեցավ և փակեց պատուհանը, մինչ Վիկտորյան, որ բերված ծրարները կտեղավորեր, գոչեց տեսակ մը կշտամբանքով.


- Ես ալ կըսեմ, թե այս մունդարությունը ուրտեղեն կուգա…


Բայց Բարպան փակ պատուհանին ետևեն դեռ կդիտեր ծխնելույզը և տեսավ, որ անոր սև ծուխի գույնով քուլաներուն հաջորդեց, դեղնավուն և վատառողջ գույնով դեղին ծուխ մը, որ կարծես կթունավորեր խոնավ մթնոլորտը և հակառակ փակ պատուհանին, անիկա զգաց ծծմբային գարշահոտության խառնված դեռ ուրիշ քիմիական նյութերու հոտ մը։


Բարպան ետև դարձավ և հարցական նայեցավ Յորկիին:


- Է՜, Բարպա,— ըսավ Յորկին ուրախ և աշխույժ շեշտով,— Գոբըլենի թաղը, իհարկե, Շան զէլիզեն չէ… ասոր՝ աս տեղին Փարիզ կըսեն… բանվորական թաղերու մեջ ենք…


Օրը անցավ աննկատելի։ Տղամարդիկ գացին բեռները վերցնելու կայարանեն, հետո փոխադրեցին ձեռնասայլով. Յորկին վարձեր էր այդ փոխադրության սայլը կայարանի մոտ գտնվող ածխավաճառի մը կրպակեն, որ միևնույն ատեն մանր փոխադրությանը գործերով կզբաղեր։ Խնայողության համար, սայլը քշող չէին վերցուցեր, և անոնք կրկին անցան տաքսիով անցած իրենց ճամփաներեն, փոխնիփոխ քշելով ձեռնասայլը։ Յորկին վարժ էր այդ գործին մեջ, իսկ Միհրանը և Բարպան կսայթաքեին, մեծ ուժ գործադրության կդնեին և երբեմն անճարակ շարժումով սայլը կթեքեին մեկ կամ մյուս կողմը։ Գործը կդժվարանար, երբ հարկ կըլլար անցնիլ փողոցի լայնքով, այն ատեն Յորկին ձեռք կառներ սայլին ղեկավարությունը, տաքսիներու շոֆերները կհայհոյեին, սերժաններ կմիջամտեին, և մայթերու վրայեն անցորդները սուր հեգնանքներ կուղղեին իրենց։ Բարպան ակամա կխոժոռեր, Միհրանը արյուն-քրտինք կթափեր, իսկ