ուզեց նշանակալից բան մը ըսել: Այդ ժողովուրդը այլևս թափառական գաղթականներու հավաքույթ մը չէր: Այդ ժողովուրդը հաստատ հող գտեր էր իր դասակարգային գիտակցության մեջ, իրավունքներու տիրացեր էր միջազգային հեղափոխական պրոլետարիատի շարքերուն մեջ, այդ ժողովուրդը այժմ իր իդեան ուներ, իր պրոլետարական հաղթական հայրենիքը:
Սրահը էլեկտրականացած էր անհամբերությամբ, և ահա
ծափահարությունները թնդացին. մարդիկ ոքի կանգնեցան.
ձայն մը վերնատունեն գոչեց, տիրապետելով բուռն ծափահարություններու հետզհետե բարձրացող որոտումին.
— Կեցցե՛ Ռուսաստանի հաղթական պրոլետարիատը…
Խորհրդային Միության դեսպանն էր, որ մտեր էր սրահ,
Միհրանը առաջնորդեց դեսպանը, որուն կհետևեին երկու
հոգի:
Պահակները արթուն կհսկեին, անոնք պատասխանատու
էին ամենադույզն անկարգության, բայց այդ ալեկոծվող հոծ
բազմության մեջ չի կար ընդհանուր ներդաշնակությունը
խանգարող որևէ բան։ Ֆրանսիացի և օտարազգի ընկերները
նույնքան ոգևորությամբ կծափահարեին, և անոնցմե ոմանց
դեմքին վրա կար խոր զարմացումը այս անօրինակ կացության
համար:
Եվ կարծես արձագանք տալու համար անոնց տրամադրության,
բազմաթիվ ձայներ գոչեցին.
— Կեցցե՛ միջազգային մարտական պրոլետարիատը:
— Կեցցե՛ ֆրանսական հեղափոխական պրոլետարիատը:
Ծափահարություններու նոր որոտում մը խափանեց առանձին
ձայները։ Գաղտնի ոստիկաններ, որ գլխավորաբար թառած
էին վերի գալըրիներու մեջ, խլրտեցան իրենց տեղերու
վրա, մինչ համազգեստով ոստիկանները կխմբվեին դեպի
ելքի դուռը: Բեմին վրա կհառաջանային կարգադրիչ հանձնախումբին
անդամները։ Օրվան նախագահ ընտրված էր
առույգ երևույթով ծերունի մը, պրոֆեսոր, որ Խորհրդային
Հայաստանեն նոր եկեր էր:
Աջակողմյան աթոռներու շարքերեն մեկուն վրա նստած
էր Բարպան: Անիկա լարված ուշադրությունով կդիտեր մար-