Էջ:Barpa Khachik.djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ծափահարություններու, աղաղակներու, կեցցեներու և անկցիեերու մեջ։ Ամեն կողմերե նշանաբաններ կգռռային։


Այդ մարդիկը, որ լողալով անցեր Էին արյան ալեկոծ ծովեր, աղի արցունքով սնուցեր Էին իրենց աղաղուն կյանքը, որ բեռ Էր դարձեր իրենց, չէին հաղթահարված։ Այդ կորսված ժողովուրդի բեկորները, որ քշվելով ասդին– անդին, նետվեր էին, վերջապես, ափի մը վրա և դարձեր էին արմատախիլ և իրավազուրկ թշվառներ, չէին հաղթահարվեր։ Անոնք կերեր էին գերության դառն հացը, շահագործվեր, տրորվեր էին ամեն կարգի բորենիներե, բայց դարձյալ չէին հաղթահարվեր և այժմ, անցած կյանքի ամենադաժան բովերե, կոփված պողպատի նման, Վագրամի սրահին մեջ հավաքված այդ ժողովուրդը իր բազուկները կերկարեր դեպի այդ հեռավոր և մանուկ Հայաստանը, որ իմաստ մը կուտար իր տոկունության, որ նպատակ կընծայեր իր կուտակած ուժերուն։


— Անկցի՛ դասակարգային թշնամու կուսակցությունը, հակահեղափոխական դաշնակցությունը,— գոռաց վերջինը ստենգորյան ձայնով բանվոր մը, որ բաճկոնին կոհակները քակած, կուրծքը բաց, երկու ձեռքերը պարզած, կարծես պատրաստ էր մահը ընդունելու։


— Անկցի՛ն դիմակավոր և անդիմակ թշնամիները, անկցին բոլոր հակահեղափոխականները։


Հանդիսականները իրենց հազարավոր եռանդուն դեմքերով, գերագրգռված արտահայտություններով, կայծկլտող աչքերով, անօրինակ ամբողջություն մը կկազմեին, ոմանք խոժոռ Էին, հոնքերը պռստած, պատրաստ ամեն բանի, ոմանք իրենց բոցավառ հոգու շողքը կկրեին իրենց շառագունած դեմքին վրա, շատերու շրթները, լայն և մսոտ շրրթներ, կդողային զայրույթով կամ խանդաղատանքով, շատերը բռունցք ցույց կուտային թշնամիին, բայց և կային այնպիսիները, որ դեռ կանգ Էին առեր մանուկ Հայաստանի օրորոցի պատկերին վրա և հետզհետե աճող հուզումով, երանությամբ կժպտեին այդ պատկերին։ Կարծես այնտեղ՝ հեռու-հեռավոր երկրի մեջ, հրաշալի մանուկը իր աստղ աչքերը կդարձներ իրենց, ու ամենքը պատրաստ Էին զոհվելու անոր, իրենց անցնելու վրա եղող կյանքերը հոսեցնելու անոր հա-