որ օր մը մեզի ընկերանա, կուզեի ձեր ազնիվ կնոջը պստիկ այցելություն մը ընել:
-Հրամմեցե՛ք, կխնդրեմ,-ըսավ Բարպան սիրալիրությամբ,-
Վիկտորյան շատ գոհ կըլլա:
Միհրանը կշտապեր տիկին Զարուհին և Մաննիկը առաջնորդելու
առաջին կարգերը, բայց տիկին Զարուհին մերժեց:
-Պարոն Խաչիկը ուր որ նստի , ես ալ քովը կնստիմ,-
ըսավ ան:- Ինչքան ժամանակ է ձեզ չենք տեսած, պարո՛ն
Խաչիկ, կարծեմ պատերազմեն առաջ էր… Հե՜յ գիդի ժամանակները,
Հե՜յ… անցա՜ք, գնացի՜ք, ալ ետ չեք դառնար,-
ըսավ ան անկեղծ կսկիծով, և դեմքը մռայլեցավ, բայց անմիջապես
կրկին առավ շենշող երևույթ և սկսավ շատախոսել:
Այդ միջոցին Մաննիկն կխոսեր Միհրանին հետ:
-Մամաս ուզեց անպատճառ գալ այս երեկույթին,-
կըսեր ան, և անոր աչքերը դժգույն և նիհարցած դեմքին վրա
վարագուրված էին տխրությունով:
-Շատ լավ ըրիր,որ եկար,-ըսավ Միհրանը և
բարեկամաբար ժպտեցավ Մաննիկին և հետո հարցուց.-վերջին
անգամ, որ քեզ տեսա, ըսիր որ գործի մը մասին հույս
ունի, Ի՜նչ եղավ:
-Մտա գործի ,- ըսավ Մաննիկը, գլուխը հակելով:
-Կարծեմ բանակի մը մեջ էր, այնպես չէ՞:
-Ո՛չ,- ըսավ Մաննիկը գլուխը բարձրացնելով,-այդ
գործը չեղավ, ուրիշ բան գտա: Հիմակ ես վաճառող եմ
կոշիկներու վաճառատան մը մեջ, որ Սեն-Ժերմենի ավընյուի
վրա կգտնվի:
Անիկա ավելի մանրամասն բացատրեց իր գործատեղին:
-Առավոտյան կանուխ կերթամ և ժամը վեցին դուրս
կուգամ,- ըսավ ան,- թեև կեսօրին մեկ ժամ հանգիստ
ունինք,բայց հազիվ թե ժամանակ ունիմ տուն վազելու,բան
մը ուտելու:
Միհրանը գիտեր վաճառատուներու մեջ գործողներու հոգնեցուցիչ
և անհաճո աշխատանքը, մանավանդ, կոլիկի վաճառատուներու
մեջ: Անիկա ուզեց կազդուրել Մաննիկը և
որոշ տեղեկություններ ու նաև խորհուրդ տալ, որ Մաննիկը
արձանագրվի սենդիքայի մեջ: Վաճառողներու սենդիքան