Էջ:Barpa Khachik.djvu/204

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Բայց մենք այդ ճակատագիրը փոխեցինք,— գոչեց Միհրանը, երկու բազուկները երկարելով դեպի հանդիսականները,— մենք՝ աշխատավորնե՛րս, մենք տեր դարձանք այդ ճակատագրին, և թո՛ղ այլևս համարձակին մեր ձեոքեն խլելու մեր բախտը տնօրինելու կամքը»։


Սրահին մեջ խուլ մռնչյուն մը պատասխանեց Միհրանի մարտահրավերին։


«Արյան հորձանքի մեջ, մեր կյանքի և արյան գնով կոփեցինք այդ կամքը և մեր վճռական որոշումը, մենք ենք այլևս տերը մեր ճակատագրին։


«Այնտեղ, մեր հայրենի երկրին մեջ,— ըսավ անիկա,— հայ բանվորը և գյուղացին ահեղ պայքարներով ձեռք բերին իրենց բախտը տնօրինելու իրավունքը»։ Անիկա բացատրեց, որ հայ աշխատավորը կրցավ այդ ընել շնորհիվ հեղափոխական Ռուսաստանի և անդրկովկասյան պրոլետարիատի եղբայրական օգնության։


«Մենք՝ բուռ մը ժողովուրդ,— ըսավ ան,— դուրս եկած զարհուրելի կացություններե, այսօր մաս կկազմենք այն կարմիր և պրոլետարական բանակին, որ անսահման զոհողություններով, պայքարով և հերոսական աշխատանքով կկոփե մարդկության ապագան, ճամփա կհարթե, ուղեցույց կհանդիսանա։ Այս է փառքը, մեր ազգային հպարտությունը…»։


Միհրանի այս խոսքերուն հազարավոր գլուխներ բարձրացան, և ամենքը ներուժ նայվածքով կնայեին անոր բարձր հասակին, որ կարծես կսլանար դեպի վեր, և կսևեռեին անոր նիհար և դժգույն դեմքը, որ կարտահայտեր ծայրահեղորեն լարված կամք։


«Եվ թող համարձակին,— ըսավ ան,— հայ և օտարազգի հակահեղափոխականները իրենց արյունոտ ձեռքերը երկարել մեր հաղթական խորհրդային Հայրենիքին։ Թող համարձակի՛ն և այն ատեն կտեսնեն, որ մե՛նք՝ արևմտահայ ժողովուրդի վերջին բեկորներս, գաղութահայ գիտակից և կազմակերպված աշխատավորությունը պողպատե կամքով, հզոր բազուկով առաջին գիծերուն վրա կկանգնինք պաշտպանելու