Էջ:Barpa Khachik.djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կրկին իջան՝ սայլը տանելու տիրոջը։ Անոնք խոստացան մետրոյով շուտով վերադառնալ և միասին երթալ ճաշելու։


Այդ միջոցին Վիկտորյան՝ առանց շունչ առնելու, արկղները պարպեց, անոնցմով բազմոց մը շինեց սենյակին անկյունը, ծածկեց մաշած, բայց մաքուր շերտավոր կտավով, բարձերը դրավ և հրավիրեց Բարպան նստիլ անկյունը:


- Է՛հ, Բարպա՛,– ըսավ ան,— տետերկին մի կենար, նստե անկյունը, հիմա քեզի մեր գիտցածին պես խահվե մըն ալ կեփեմ։


Վիկտորյան ալկոհոլի ամանին վրա դրավ ճեզվեով ջուրը և ազատ մնացած արկղով սեղանիկ մը կազմեց, որ դրավ բազմոցին քովը, Բարպային առաջ։ Բարպան վերարկուն, հետո կոշիկները հանեց և գուլպաներով ելավ նստեցավ բազմոցին անկյունը։


Անոր սիրտը լեցուն Էր շփոթությամբ և անձկությամբ: Իր երևակայած, իր պատկերացուցած Փարիզը չէր գտեր ան։ Կարծես թե սոսկալի արկածներու հետևանքով ինկեր էր անծանոթ և անհրապույր ափի մը վրա և շրջապատված էր խորհրդավոր սպառնալիքներով… Բայց անիկա գտեր էր իր Յորկին և Յորկիով գտեր էր նաև Վասիլը… ու այդ մտածումը հուզմունք և խանդաղատանք կպատճառեր իրեն: Յորկին ոչ միայն ֆիզիկապես կնմաներ հորը, ոչ միայն անոր ձայնին մեջ կգտներ Վասիլի ձայնին շեշտերը, այլև, կարծես, միջահասակ, թիկնեղ, սևաչվի այդ երիտասարդը մարմնացումն էր Վասիլի ամենաբարձր գաղափարներուն և ամենաազնիվ ձգտումներուն։


Վիկտորյան ափսեի մը վրա երկու սուրճի բաժակները դրած բերավ Բարպային։


- Ես խմած եմ, բայց քեզի հետ խահվե մը կխմեմ,– ըսավ ան։


Բարպան՝ լուռ և մտախոհ, վերցուց իր բաժակը։


- է՛հ, վերջապես քու մուրազիդ հասար, Բարպա, Ֆրանսայի հողին վրա ենք,– ըսավ Վիկտորյան բարյացակամությամբ։


Բարպայի մեկ հոնքը բարձրացավ ճակատին վրա. անիկա սուրճի բաժակը դրավ ափսեին մեջ, սեղանին վրա և