Jump to content

Էջ:Barpa Khachik.djvu/224

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

աղջիկները, որոնց դեմքերուն վրա պարտադիր ժպիտը կարծես սառեր էր, և որոնց ձայնը երբեմն կլսվեր քաղցր և մեղմ, հարկադրված էին որևէ դժկամություն չարտահայտել հաճախորդներուն՝ նույնիսկ անիմաստ դժվարահաճության փոխարեն։ Անոնք ծունկի կուգային հաճախորդի առաջ, կքակեին հագած կոշիկին կապերը կամ կոճակները և կարմիր թավիշով աթոռակին վրա կհագցնեին իրենց բերած կոշիկները։


Միհրանը հազար անգամ տեսած էր այդ բանը, բայց այս անգամ ան նշմարեց իր բոլոր մանրամասնություններով այդ գործին հատուկ տհաճությունները։ Անիկա մեկուսի կեցավ և երբեմն դիտել կձևացներ ապակեպատ դարանի մը մեջ դրված նմուշները և միևնույն ատեն կհետևեր վաճառողուհիներուն այն հույսով, որ պիտի տեսներ Մաննիկը։


Վերջապես, անիկա գտավ Մաննիկը գեր կնոջ մը առաջ, որուն համար կոշիկ կփորձեր: Միհրանը պահ մը հեռուեն դիտեց գնողը և վաճառողուհին: Գեր կինը շատ պահանջկոտ կթվեր և իր գանգատները կհաղորդեր կողքին նստած ուրիշ կնոջ մը, գլուխը շարժելով սրտմտությամբ։ Մաննիկը՝ կուչ եկած, կփորձեր մտցնել կիսակոշիկ մը գեր կնոջ մսոտ ոտքին։ Անիկա կարմրեր էր և երբ պահ մը դեմքը դարձուց Միհրանին կողմը, երիտասարդը տեսավ, որ Մաննիկը անձկալի արտահայտություն մը ուներ։ Անիկա, կարծես թե, աղետի մը առաջ կգտնվեր։ — Բայց ո՛չ, ո՛չ,– ճչաց գեր կինը Մաննիկի մեղմ ձայնով ըսած խոսքերուն ի պատասխան և մյուս ոտքը զարկավ գետնին։


Այն ատեն Մաննիկը ճիգ մը ընելով ելավ ոտքի և գնաց մի ջանքին խորքերը։ Անիկա կԵրթար տաժանելիորեն կաղաԼով, և Միհրանը կգիտեր երիտասարդ աղջկան նուրբ սիլուետը, որ կարծես պիտի խզվեր, երկուքի բաժնվեր։ Երբ Մաննիկը տուփերով բեռնավորված կրկին եկավ, տեսավ Միհրանը և աչքին ծայրովը նայեցավ. հետո գոհունակության դժգույն ժպիտ մը երևցավ անոր տխրած դեմքին վրա։


Բայց գեր կինը կրկին դժգոհ էր. վերջապես, լսելով հաճախորդին ճիչերը, վերակացուն վրա հասավ, ստրկական քաղաքավարությամբ լսեց գեր կնոջ գանգատները, հանդի