առույգ կազմը կարծես երաշխիք էր երիտասարդին լավատեսության։
— Բարպա՛ ,— ըսավ Վահրամը մտերմական շեշտով,—
մենք՝ հեղափոխական երիտասարդներս, պետք է որ
մասնագիտություն ձեռք բերենք: Երբ դասակարգային
զինյալ կռիվը սկսի, մենք շատ զինվորներ կունենանք,
բայց կադրերը կպակսին, մենք պետք է պատրաստվինք
այդ օրին համար:Մեր թշնամին կադրեր ունի, մենք ալ
պետք է ունենանք,այդ է խնդիրը։
Անոնք հասեր էին զոնան։
Բարպան նախ տեսավ առանձին փայտաշեն հյուղակներ,
որոնցմե ոմանց պատերը ամրացած էին ժանգոտած թիթեղներով։
Դողդոջուն և տմույն լույս մը դուրս կսողար պատուհաններեն,
առասանով կապված աժանագին դանտելե վարարգույրներու
մեջեն մաղվելով։ Երբեմն վտիտ ծուխ մը կբարձրանար
պատուհանեն կամ պատեն դուրս ցցված թիթեղե խողովակեն,
խոնավ մուրի հոտ մը տարածելով։ Կին մը, որուն
մազերը կցրվեին քամիի հարվածներեն, շնչասպառ կպոռար,
անտարակույս իր տղան կանչելով.
— էտիե՜ն, կտխե՜ն, օ՜հ, կեղտոտ կենդանի՜…
Շիկագույն կատու մը ուզեց սպրդիլ այդ հյուղակի բաց
դռնեն, բայց կինը կատաղությամբ կից մը փորձեց տալ կենդանիին,
որ խուսափեցավ և քանի մը քայլ անդին նստած՝սկսավ թաթերը
լզել, կարծես հեգնանքով։ Այդ միջոցին կինը կրկին գոչեց զայրույթով.
— էտիե՜ն, կեղտոտ կենդանի՜, ա՜հ, մեկ մը ձեռքս անցնխս,
տե՛ս թե ի՜նչ կստանաս…
Մոտ անկյունե մը շուն մը սկսավ հաչել երկարորեն, հուսահատորեն։ Բարպան և Վահրամը անոր հաչոցներու ընդհատումի միջոցին կլսեին պրկվող և թուլացող շղթայի մը կռինչը։
— Ներոնն է, կատաղի շուն է, բայց կապված է,— ըսավ
Վահրամը։
Անմիջապես գրեթե հյուղակները խտացան և ավելի թշվառ
տեսք պարզեցին։ Անոնք նման էին հնավաճառներու
հյուղակներուն և իրարու կռթնած էին, կարծես փոխադար