Էջ:Barpa Khachik.djvu/236

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ձաբար նեցուկ ըլլալու համար իրարու, Հնոտիներու, աղբանոցի, այրող վատ տեսակի ճարպի, կեղտաջուրերու խառն և նողկալի գարշահոտությունը բռներ էր մթնոլորտը, որուն կուգար կմիանար թաց մուրի հոտը։ Այդ ժամուն ցեխոտ և անձուկ փողոցները գրեթե ամայի էին. մեկ-մեկ հազիվ կտեսնվեին անցորդներ, որոնց նկուն ստվերները կկորսվեին կողմնակի անցքերու մթության մեջ։ Հյուղակներեն դուրս կսպրդեին նաև տղամարդոց խռպոտ ձայներ, ջղագրգռված կանանց ճիչեր և երեխաներու լաց ու աղաղակ։


— Ասիկա մեր զոնան է,— ըսավ Վահրամը՝ առանց իր լավ տրամադրությունը կորսնցնելու։ Երբ Լիոնեն հոս եկանք, հայրիկս քիչ մը դրամ ուներ. «Հավաբուն մը շինենք, գլուխնիս մեջը խոթենք», ըսավ. հորս ընկերներեն մեկը հոս տնակ մը ուներ, միասին դիմեցին թաղապետության, որ աժան գնով հող մը հատկացուց մեզի։


Բարպան և Վահրամը անցան ցեխոտ անցքե մը, որ զոնայի գլխավոր փողոցն էր, հետո անկյուն մը դարձան և մտան ավելի նեղ անցքի մը մեջ։ Բարպան ապշությունով կմտածեր այդտեղ ապրելու հարկադրված մարդոց թշվառության վրա և կմտածեր, որ եթե ժամանակին, Պոլիս եղած ատենը, իրեն պատմեին այդ մասին, չէր հավատար։ «Հավատալիք բա՞ն է, որ պիտի հավատայինք», ըսավ ինքն իրեն։


— Ասոնք բոլորը օտարականնե՞ր են,— հարցուց ան Վահրամին։


— Չէ՜… է՜,– ըսավ Վահրամը,— ֆրանսացի բանվորներ են, օտարականներ քիչ կան, քանի մը իտալացիներ, իսպանացիներ և հայեր, այսինքն՝ գաղթականներ… Հասա՞նք,— ըսավ ան, դիմելով դեպի հյուղակի մը դուռը, որուն պատուհանին առաջքը կոնկենիի թաղարներ կային։


Դուռը բացավ դեմիրճի Հակոբին կինը, որ պառավցեր, անճանաչելի դարձեր էր, անիկա անմիջապես փարեցավ Բարպային և սկսավ լալ։


— Ա՜խ, Բարպա՛, Բարպա՛,— կըսեր ան հեկեկալով,– մենք ալ ասանկ պիտի ըլլանք եղեր…


Դեմիրճի Հակոբը իր հյուղակը շիներ էր հնարավոր չափով նման Պոլսո փայտաշեն տուներուն։ Դռնեն ներս մըտ–