Էջ:Barpa Khachik.djvu/248

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թե ակամա պիտի ուշանար պարոն Ռաուլի ժամադրության, արյան տաք ալիք մը կխուժեր գլուխը։


Անիկա կճեղքեր բազմությունը, կերթար քարափին վրա և հուսահատորեն կնայեր Վերսալի ուղղությամբ. զույգ երկաթգիծերը, որոնք հեռավորության մեջ միանալով՝ կկորսվեին տեսողության դաշտեն, պարապ էին։ Ոմանք կերթային շոգեշարժ գնացքի կայարանը։ Բայց Բարպան մտածեց, որ ոչ միայն այդ գնացքները դանդաղ էին, այլև քիչ։ Բարպան ճարահատ մտադրեց երթալ Ազգային ճանապարհի վրա և տրամվայը առնել։


Կայարանեն դուրս գալով, անիկա դեմառդեմ ելավ Հան¬ րիի հետ. Բարպան բարևեց գլխարկը հանելով, բայց Հանրին միայն ցուցամատը բարձրացուց գլխարկի եզրին և իր գորշ աչքերու հատու և պաղ հայացքով նայեցավ Բարպային: Խզելու համար այդ ցրտությունը, Բարպան ըսավ.


— Արկած է պատահեր գծին վրա. մեկ ժամ հապաղում է նշանակված: — Օ՜ հ,— ըսավ Հանրին: — Երթանք տրամվայի կայանը, ավելի շուտ կհասնինք,- ըսավ Բարպան։ — Ես առանձնապես շտապելու բան չունիմ,- հարեց Հանրին,— պատրոնը ինձ ժամադրություն չէ նշանակեր,– ավելցուց անիկա հեգնությամբ,– ես կսպասեմ, ինչպես մյուսները, որ երթևեկությունը վերահաստատվի:



Բարպան այնքան պաշարված էր ժամ առաջ Փարիզ հասնելու հոգով, որ ժամանակ չունեցավ անդրադառնալու իր ընկերոջ անվայել վարմունքին: Անիկա չէր գիտեր նան, որ նախորդ իրիկունը, իր մեկնելեն հետո, արհեստանոցին մեջ խոսեր էին իր մասին և անհանդուրժելի գտեր էին, որ գործատերը այդպիսի կարևոր գործի մը ղեկավարությունը հանձնե օտարականի մը: Այդ աո թիվ անոնք հիշեր էին, որ Բարպան յունիտեր սենդիքայի անդամ է: