Էջ:Barpa Khachik.djvu/259

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տարանին վրա։ Անիկա գլուխը առեր էր երկու ձեռքերուն մեջ, արմունկները կռթնցուցեր էր ծնկներուն, իրանը երկուքի ծալեր էր և կփորձեր մտածել, բայց մտածումը կխուսափեր իր ուղեղեն բազմաթիվ կետերե, ինչպես ջուրը ծակ շերեփի մը մեջեն։

Ալժիրցիները դուրս ելան և մեկնեցան լուռ և հանդիսավոր, սրտմտած արտահայտություններով։ Հետո մեկիկ-մեկիկ կանչվեցան թափառաշրջիկները, մուրացկանները։ Ժամերը կանցնեին ծանր և ճնշող։ Բարպան ուզեց ծխել, բայց այնպիսի դառնություն զգաց բերնին մեջ, որ նոր վառած սիգարեթը նետեց գետին և ոտքովը ճզմեց անոր վառ գլուխը:


Վերջապես, Բարպան ալ կանչեցին։ Անիկա անցավ առաջին գրասենյակը, բայց խրտվիլակ պաշտոնյան նրան առաջնորդեց ոստիկանապետի կաբինետը:


Գիրուկ ոստիկանապետը նստած էր գրասեղանին առաջ և ձանձրացած երևույթ ուներ։ Անիկա թեթև մը բարևեց Բարպայի բարևին փոխարեն և, կարծես թե, զարմացավ Բարպան տեսնելով։ Հետո ձեռքովը ցույց տվավ միակ աթոռը, որ գրասեղանին մյուս կողմն էր։ Բարպան նստեցավ։


Պաշտոնյան խիստ շեշտերով տեղեկացուց ոստիկանապետին տեղի ունեցած միջադեպի մասին և վերջացուց՝ ուղղվելով Բարպային.


— Մեր երկրին մեջ օրենքներ կան, կանոններ կան, պա¬ րո՛ն։ — Ինչպե՞ս կըլլա, որ ձեզ հետ այդպիսի բան պատահեցավ, — ըսավ ոստիկանապետը մեղմ ձայնով, կարծես ուզելով դարմանել պաշտոնյային խստությունը։ —

Որովհետև,— պատասխանեց պաշտոնյան Բարպային

տեղ,— այդ օտարականները ամեն ինչ ներելի կհամարեն: Եթե չեք հավնիր մեր երկրին, եթե կուզեք անկարգություններ ընել, գացեք ձեր երկիրը,— ըսավ ան ձայնը բարձրացնելով, ձեզ այստեղ բռնի չեն պահած…


— Դուք, կարծեմ, Մըդոն կբնակի՞ք,— ըսավ ոստիկանապետը՝ ուղղվելով Բարպային։


Բարպան որոշակի զգաց, որ ոստիկանապետը հակված է ներողամիտ ըլլալու, բայց միևնույն ատեն զգաց, որ անիկա