Jump to content

Էջ:Barpa Khachik.djvu/262

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պաշտոնյան նույնպես դժգուներ էր և պաղ աչքերով կնայեր մեյ մը Բարպային, մեյ մը ոստիկանապետին, որ հայտնապես զգացվեր էր Բարպայի խոոսքերեն:


- Որո՞ւ մոտ կաշխատիք,— հարցուց պաշտոնյան՝ ինքզինքը զսպելով։


Բարպան լուռ մնաց։ Ոստիկանապետը՝ ուզելով վերջ մը դնել այս տեսաբանին, միջամտեց։


- Որովհետև ձեզ աշխատանք տվողը նույնքան հանցավոր Է,

թերևս ավելի,— ըսավ ան։

- Առավել ևս չեմ ըսեր իր անունը,-ըսավ Բարպան հաստատապես։


- Ֆրանսիացի՞ Է,— հարցուց ոստիկանապետը: — Այո՛,— ըսավ Բարպան։ - Ուրեմն, կմերժե՞ք ձեզ ապօրեն կերպով աշխատանք տվողին անունը տալ։ - Այո՛, կմերժեմ, և վերջնականապես,— ըսավ Բարպան։ - Ուրեմն, խնդիրը պարզ Է,— ըսավ պաշտոնյան ոստիկանապետին,— ըմբոստություն հանրային պաշտոնյայի դեմ,պաշտոնը կիրառած միջոցին, ըմբոստություն օտարականներու մասին եղած օրենքներու դեմ, ապօրեն աշխատանքի միջոցով և մերժում՝ հայտնելու իր մեղսակցին անունը։


— Պարո՛ն,— ըսավ ոստիկանապետը,— դուք կտեսնեք, որ օրենքը ձեզ դեմ Է, և ոչ ոք չի կարող առարկել, որ օրենքը չի գիտեր, ուրեմն մենք կպահենք ձեր ինքնության քարտը և ձեր խնդիրը հարակից տեղեկություններով կփոխադրենք համապատասխան մարմիններուն։ Մենք ձեզ կհաղորդենք կամ ուղղակի կստանաք այդ մարմիններու առած որոշումը ձեր մասին։


Եվ ոստիկանապետը ոտքի ելավ՝ հարցնելով պաշտոնյային.


- Ուրիշ մարդ կա՞։ - Ո՛չ,— ըսավ պաշտոնյան։ Ոստիկանապետը հորանջեց, բազուկները ձգեց և տեսնելով, որ Բարպան տեղեն չէր շարժեր, կրկին ըսավ. - Ձեզ կհաղորդվի՝, այժմ կարող եք երթալ։