Էջ:Barpa Khachik.djvu/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Երբ Բարպան, Միհրանը և Յորկին մինակ մնացին, անգամ մը ևս քննության առարկա ըրին պատահած խնդիրը: — Կարգադրությունները ընենք կարգով,— ըսավ Յորկին, – նախ դու ինձ այն ըսե, Վիկտորյան իմացա՞վ: — Ո՛չ,— ըսավ Բարպան։ - Խե՜ղճ ցացա,— մրմնջեց Յորկին: Որոշեցին երեքով երթալ Մըդոն և Վիկաորյային հաղորդել, որ Բարպան գործեն ելած Է: Թե՛ Միհրանը և թե՛ Յորկին համաձայն Էին, որ տվյալ պայմաններոՒ մեջ Բարպան այլևս նույն տեղը չէր կրնար աշխատիլ։


Յորկին բացատրեց Բարպային, որ աշխատանքային այդ անարդար և անիմաստ օրենքը որոշված է կիրառել խստությամբ։


- Կառավարությունը, պատերազմեն անմիջապես հետո, — ըսավ ան,— ձեռնարկեց իր արդյունաբերության զարգացման և հսկայական աճում ունեցավ: Այդ միջոցին կառավարությունը աշխատող բազուկներով պետք ուներ, ոչ միայն դյուրությամբ կընդուներ օտարականները, այլև նույնիսկ բանվորներու բանակներ բերել կուտար։ Հարյուր֊հազարավոր լեհեր բերված են հյուսիսային ավերված նահանգներու վերաշինության համար: Իսկ մեզ նման անհատ եկվորներուն, մինչև որոշ ժամանակ, աշխատանքի նախարարությունը դյուրությամբ կուտար աշխատանքի արտոնություն։ Ես անմիջապես առի, Միհրանին ալ առնել տվի, բայց քու մասիդ դժվար էր, եթե ոչ անկարելի։ Քեզի պես շատերը կան, Բարպա,— ըսավ Յորկին,— նույնիսկ երիտասարդներու մեջ: Որքան ատեն, որ աշխատող բազուկներու պետք ունեին, աչք կգոցեին, և շատերը անհոգ գտնվեցան։ Հիմակ, սակայն,— ավելցուց Յորկին, — կացությունը փոխված է, տրամադրելի շուկաները հագեցած են, մթերանոցները լիքն են պատրաստի ապրանքներով, գերարտադրություն կա, հետևապես, անգործությունը, որ աղետ է ուրիշ երկիրներու համար, դամոկլյան սուրի պես կախված է նաև Ֆրանսայի վրա։ Գործերը արդեն սակավցած են, մարդիկը կուզեն ազատվիլ օտարականներե, որոնց այլևս պետք չունին, ուրեմն,– ըսավ ան Բարպային,— ամեն պա