Էջ:Barpa Khachik.djvu/266

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


տըրվակ լավ է արտաքսման հրաման արձակելոլ համար:


Բարպան կզգար, որ միսով և արյունով պետք էր պայքարեին պողպատյա արգելքներու դեմ։


— Ես ի՛նչ խալտ կերա, ժամանակին աշխատանքի արտոնություն չառի,— ըսավ ան։

֊ Մի՛ ցավիր ատոր համար, Բարպա՛ ,— ըսավ Յորկին։- Բուրժուական երկիրներու մեջ քառասունը անց մարդը հաշվի չառնվիր. նա այլևս աշխատավոր չէ, մանավանդ նոր եկած մարդը, այսինքն՝ մեկը, որ այս երկրին մեջ աշխատանքի ստաժ չունի։


— Թո՛ղ որ,— ավելցուց Յորկին՝ ծխամորճը վառելով,- ամեն օր հասակավոր ֆրանսացի բանվորներ դուրս կնետվին ֆաբրիկաներեն, թեթև պատրվակներով, նույնիսկ առանց պատրվակի…


Ատանկ բան կըլլա՝, ճանը՜մ,— ըսավ Բարպան,— ատ

մարդիկը ի՞նչ պիտի ուտեն։


Յորկին դառնորեն ծիծաղեցավ։


֊ Ինչ կուզեն՝ ուտեն, որո՞ւ հոգն է։ Շահագործող դասակարգին համար այդ բոլորը հե՛չ, լիմոնի պես կքամեն մարգը և հետո՝ հայդե՛ փողոց… ա՛յ, ահա այս է քու դեմոկրատիան,— ըսավ ան՝ նայելով Բարպայի աչքերուն մեջ։


— Անզգա՜մը,— գոչեց Բարպան, հուսախաբ մարդու դառն ատելությամբ,— ես խերն եմ անիծեր ատ հոտած բոզին, — ըսավ ան բուռն զայրույթով և բռունցքը զարկավ սեղանին։


Փարիզի պրոլետարիատը որոշեր էր մեծ ցույց մը կազմակերպել Մայիսի մեկին, և Միհրանը շունչ առնելու ժամանակ չուներ։ Կազմակերպված հայ բանվորները որոշեր էին մասնակցիլ ընդհանուր և միօրյա գործադուլին, և Միհրանը ամբողջ օրը բանակցեր էր զանազան սենդիքաներու կեդրոնական օրգաններու հետ, որպեսզի գործադուլին և ցույցին մասնակցողները պաշտպանվին, եթե այդ արարքին համար հալածանքի ենթարկվին, ինչ որ անխուսափելի էր: