Էջ:Barpa Khachik.djvu/269

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քերը սրբելով,- հեչ հոգդ չընես, Բարպա՛, ուրիշ գործ մը կգտնես։


— Ուրիշ գործ մը կգտնեմ մի՜…- ըսավ Բարպան խոր հուսահատությամբ:


— Ատ ալ հոգդ մ'ըներ, ճանըմ, Բարպա՛,— ըսավ Վիկտորյան գերագրգռվելով,– հոգիդ ողջ ըլլա, մենք շատ բան տեսեր, շատ նեղություն քաշեր ենք, ասիկա ի՞նչ Է, որ… Հիմակ, աս. իրիկուն, ամենքս թոփ եղեր ենք, ուրախ ճաշ մը ընենք,– ըսավ ան՝ թե՛ ժպտելով և թե՛ արցունքը սրբելով։


Ճաշեն հետո Յորկին և Միհրանը խոսեցան Բարպայի նյութական վիճակի մասին։ Բարպան հայտնեց, թե որոշ ժամանակ կրնար դիմանար Խնայողական դրամարկղը վեց հազար ֆրանկ ուներ:


— Ես ալ հազար մը ունիմ,– ըսավ Վիկտորյան հաղթական և հայտնեց, որ ատենե մը ի վեր հյուսվածք կգործեր:


— Ես այդ գործը գաղտնի կընեի,— ըսավ ան, — որովհետև կվախնայի, որ Բարպան կարգիլե։ Տեսա՞ր, հիմա դեմ եկավ,– գոչեց ան,— եթե պետք ըլլա, ես կաշխատիմ, տունը կպահեմ, այնչա՛փ ընտանիքներ կան, որ ատով կապրին։


Բարպան՝ ընկղմած խոր տխրության մեջ, կլսեր այդ բոլորը: Անիկա կհիշեր անցյալ կյանքի դրվագներ, կցկտուր պատկերներ, և իր դառնությունը կաճեր։ «Միհրանը և Յորկին իրավունք ունին,– կմտածեր անիկա, — աս հին փտած աշխարհեն խեր չի կա… պետք Է ասիկա փլի, որ նորը շինվի…»: Բարպան կմտածեր, որ նորը պիտի կառուցվեր իր նման խաղաղ և խղճամիտ աշխատավորներու ձեռքով, նորը պիտի կառուցվեր իրենց արդարության սկզբունքներով։ Եվ անոր դառնությունը կփոխվեր սպառնալի ոգևորության, որովհետև ան պատրաստ կզգար ինքզինքը այդ պայքարի թոհուբոհին մեջ նետվելու։


«Քառասունը անցած մարդը աշխատանքի անընդունակ Է, կըսեն կոր,– կմտածեր ան հեգնությամբ,— թո՛ղ տեսնեն, կռիվին մեջ ինչքան ընդունակ կըլլան մեզի պես սիրտը այրած ալեհերները»։


Անիկա ավելի եռանդով սկսավ հետաքրքրվիլ Ֆրանսիայի բանվորական պայքարով։ Ան կհետաքրքրվեր նաև Անդրկով–